Posts

Մեծատառով. նոր տողից

Image
  էս   բլոգն   էնքան   սառն   ա   դարձել   ինձ ,  թվում   ա՝   էն ,  ինչ   էստեղ   գրել   եմ ,  իմ   մասին   չի   ու   իմ   հետ  կապ   չունի …  ես   էնքան   եմ   հեռվացել   էս   բլոգի   աղջկանից ,  ամեն   ինչ   փոխվել   ա։   բայց   էսօր  ուզում   եմ   էստեղ   գրել ,  որովհետեւ   բոլոր   էմոցիաների   մասին   սկսել   եմ   գրել   էստեղ   ու   երեւի  պետք   ա   նաեւ   ավարտել   էստեղ։ էմոցիաներին   ի   վերջո   մենք   ենք   կառավարում .  լինի ,  թե   չէ ,  զարգանա   թե   չէ ,  մեռնի   թե   չէ։   ու  երեւի   պետք   ա   նաեւ   հասկանալ   որքանով   են   դրանք   քեզ   օգնում ,  կամ   կարող   ա   արդեն  դադարել   են   օգնել։  կ արող   ա   դրանք   քո   մեջ   ինչ - որ   բան   դեպի   լավը   դարձնելու   համար   էին .  դարձրին .  այդքանը։  պ ետք   ա   թողնել   իրենց   ազատ ,  որ   գնան ,  քեզ   մոտ   խեղդվում   են ,  աղջիկ   ։ )  պետք   ա   սովորես   վերջակետ   դնել   բոլոր   էն   պահերին ,  երբ   ուզում   ես   ստորակետել ,  որովհետեւ նոր   տողից   սկսելու   համար  պետք   ա   մեծատառով   սկսել ,  իսկ

սպասման 4 շաբաթ

Image
․․․ արտագաղթած տողերս տուն վերադարձան, երբ ես որոշեցի փրկել մեռնող վերջին բջիջները։ Ես մարմին ու շունչ եմ տվել իմ տողերին ու աղոթքի պես ամեն օր մտքումս կրկնում եմ։ Սպասման 4 շաբաթ հանուն ապրման 4 րոպեի։ Երբ աշխարհում ոչ մի ժամացույց չի կարող այնքան խոշոր ցույց տալ այդ 4 րոպեների արագությունն ու 4 շաբաթների դանդաղությունը։ 4 շաբաթվա թթվածնաքաղցն ու 4 րոպեի վերակենդանացումը։ Ես նորից անգիր կանեմ բոլոր բառերը, որ կարտաբերես դու, կֆիքսեմ ժպիտիցդ առաջացած բոլոր գծերը, միմիկաներն ու ժեստերը՝ բնորոշ քեզ։ Կսերտեմ գերազանցիկի պես, որ երեկոյան քնելուց առաջ մտքով հետ բերեմ ու կրկնեմ նորից հատիկ առ հատիկ։ Բայց քեզ կարդալ երեւի էդպես էլ չեմ կարողանա։ Դու չվերծանվող ես, անընթեռնելի։ Քո անգամ երևակայական ներկայությանը միշտ ստորադասվում են բոլոր գեղեցիկ վայրերը, նոր քաղաքները, մարդիկ՝ ինձ խենթի պես սիրող ու ինձ ատող։ Դու միշտ գերադաս ես, հիմնական, առաջնային ու չսակարկելի։ Հայրենադարձ տողերիս ձեռքից բռնած օդանավակայանից տուն եմ գալիս, զգույշ դասավորում բոլոր զգացմունքները, որպեսզի հանկարծ չվնասվե

տողերս արտագաղթել են

Image
Տողերս արտագաղթել են ինձնից, թողել են ինձ մենակ իմ նոր որոնումներում... ես չգիտեմ ուր փնտրեմ նրանց, որտեղից հավաքեմ բառերը ու միացնեմ իրար, որտեղ գտնեմ պակասող տառերը, ինչպես կետադրեմ... էն ներսիս փոքրիկ աղջկան էլի գրկել եմ ու մնացել էդ որոնումների միջօրեում։ ինձնից օտարացել են տողերս, ինձ հարազատ դարձած տողերն էլ իմը չեն։ իմ ներսում անընդհատ շենքեր են կառուցվում ու փլվում, բթացրել ա էդ պրոցեսը, ես չսիրեցի էս խաղը։ կյանքը կասկածել ա տալիս էն հավատամքիդ, որին էդքան կուռ վստահում ես. հանկարծ արթնանում ես ու սկսում հեռանալ սեփական համոզմունքներիցդ։ ..կերպարներին, որոնց կերտել ես քո մտքերում էդքան սիրուն ու իդեալական, իրական կյանքում օտար են քեզ։ թող, բաց թող։ դուք իրար պետք չեք։ գրկի էմոցիաներդ ու փայփայի իրենց։ էս գարունն ուշանում ա, ցուրտ ա, իսկ ես չեմ սիրում ցուրտը, ինձ տար, փրկիր ինձ իմ տողերի փլատակներից, որոնք արդեն ատելի են։ հենց գարունը գա, ես նոր շենք կկառուցեմ իմ ներսում ու ծաղիկներ կաճեցնեմ պատուհանագոգին։ ամեն օր կխնամեմ իրենց, արևին կտամ, ջուր կտամ... հենց որ գարունը գա 

պահմտոցի խաղացող խաղաղությունը

Image
ես երկար փնտրեցի խաղաղությունս։ իրեն փնտրեցի փողոցներում, մայթերի նստարաններին, երթուղայինում, մարդկանց մեջ, եկեղեցիներում, խանութներում, անհասկանալի մարդկանց հետ չատերում, սրճարաններում ...բայց ոչ մի տեղ չգտա։ իմ խաղաղությունն ինձ հետ պահմտոցի էր խաղում ու ես դարձել էի արկածախնդիր մի աղջնակ, որ փորձում էր իր ներսի դևերի հետ հաշտության եզրեր գտնել օտարների հետ ընկերություն անելով։ Չգտավ։ հոգնեց կինոյի դերերից, որոնք չէին հավակնում օսկար ստանալ։ հոգնեց սեփական ուղեղի պատրանքներից, որոնք ասեղի պես ծակում էին իր մարմինը։ մարդիկ, որոնք ոչ մի հակում չունեին իր կյանքում մնալու, բայց ինքը իրենց ապրեցնում էր պատառ-պատառ խոսակցություններն ու հանդիպումները կարկատելով։ խաղաղությունն իրենից հեռանում էր ամեն կարկատանքի պատռվելուն զուգահեռ։ վերնաշապիկի արդուկած թևքերի հետ էր կռիվ տալիս, թեյի բաժակի, դատարկ մոխրամանի, օդում չերևացող ծխի ... որովհետև խաղաղությունը չկար, որ արդուկած թևքերը ճմրթվեին, թեյի բաժակը լցվեր, մոխրամանը ծխոտվեր, իսկ ծուխը օդ բարձրանար։ իմ երազներում ես գրկել եմ խաղաղությունս

ուր թողեցի կակաչներ

Image
  արծիվներն ինձ թռցնում են օդ, որ զգամ բարձրությունների անհունությունը...ինձ տալիս են պատեպատ, շպրտում քամիների գիրկը, բայց ես չեմ հանձնվում, մարմինս ցավում ա էդ հարվածներից, բայց ես ուզում եմ անկուշտի պես կլանել էդ ամենը, իմ թռիչքներից վայրէջք միշտ կտրուկ ա ու ցավոտ, ավելի շուտ ազատ անկում ա վերևից, երբ արծիվներն հոգնում են ինձնից ու բաց թողնում ներքև։ արծիվներն ինձ քեզ մոտ չեն բերում, միշտ փոխում են ուղղությունը, տանում ինձ անհայտ տեղեր, որոնք ինձ հետաքրքիր չեն։ ես հոգնել եմ ազատ անկումներից ու ցավոտ վայրէջքներից, ինձ քամիներ պետք չեն, ես ուզում եմ խաղաղվել։ քեզ տուն տանող ճանապարհը չգիտեմ ես կսովորեմ համեղ թխվածքներ պատրաստել, մենակ թե ազատվեմ անընդհատ ընկնելու, փնտրելու, չգտնելու էս գորշությունից։ իմ արծիվներն հիմա ավելի արագ են թռչում, անվախ են, թռչում են դեպի լեռներ, ուր թողեցի կակաչներ

մոնոլոգ

Image
ուզում ես հետ բերել պահերն ու կանգնեցնել ընդմիշտ, որովհետև մենակ դրանք անցնելուց հետո ես կարևորում, եկել ես էն մտքին, որ մեր կյանքը ձևավորում են հենց էդ պահերը, դրանցում ենք մենք գտնում մեր իրական եսին, դրանցում մենք մենք ենք, առանց ձևերի ու դիմակների։ քո տեքստերի մեջ մարդկանց ես ապրեցնում, որոնք իրականում քո հետ կապ չունեն, դե երևի անզորությունն ա խոսում. դու զորեղ ես միայն քո մտքերում, տեքստերում, իսկ իրականում միշտ սպասում ես բախտի տված պահերին, հանգամանքներին, հնարավորություններին, ամեն ինչին, բացի սեփական գործողություններից։ Այսինքն ստացվում ա, որ դու ձեռքերդ լվացել ես քո կյանքում ինչ-որ բան փոխելուց։ ...էդ պահերը, որոնք էնքան երկար են, երբ դրա մեջ ես ու էնքան կարճ, երբ հետ ես նայում։ ու ամեն անգամ դրանք վերապրելուց թվում ա, թե կորցնում ես իրանց արժեքը, էժանացնում անընդհատ հիշելով, բայց հակառակն էլ չի լինի։ քեզ պետք ա գրկեն, հանգստացնեն, տաք թեյ տան, որ խաղաղվես։ դու քեզ պարտվում ես, որովհետև էդպես էլ չես սովորում էս կյանքը։ պետք ա բաց թողնել բոլոր պահերը, պետք ա չճնշել, չխեղդել ա

ամեն վայրկյանի կռիվը

Image
ամեն վայրկյանը կռիվ ա, ամեն մի փոքր բանի համար կռիվ եմ տալիս ու թվում ա, թե էս պրոցեսն անվերջանալի ա։ Դե երևի կարամ չտամ, բայց առանց կռվի չի ստացվում, առանց էդ էլ պարտությունը անխուսափելի ա։ Չգիտեմ ինչի ա իմ հետ միշտ սենց, ես միշտ չեմ հարմարվում էս աշխարհի փոքրիկ անարդարությունների հետ։ Բայց էդ ոչ մեկին պետք չի, էդ ծիծաղելի ա բոլորի համար, որովհետև էդ բոլորը վաղուց սովորել են ապրել անարդար միջավայրում, իրենց ինչ-որ տեղ էդ ձեռ ա տալիս։  իմ կյանքում խաղաղությունը միշտ պատերազմի հետ ա. խաղաղություն, հետո պատերազմ, խաղաղության հետ պատերազմ ... իրար հաջորդող էս էպիզոդներում ես էլ իմ սեփական կռիվն ունեմ, որտեղ իմ բանակը թույլ ա, շատ թույլ։ հոգնում եմ անընդհատ ինքս ինձ հետ էս մենախոսություններից, անընդհատ ինչ-որ բան փնտրելուց, որ երբեք չեմ գտնում։ Էդ անտեսանելի, չարաճճին ու անշոշափելին, որի տեղը ոչ ոք չգիտի։ վերջում էլի մնում ա նույն կոտրած տաշտակը ու ես՝ էլի իմ միամիտ հավատով, որ մի օր հաստատ իմ կռիվն ինձ հաղթանակ կբերի։