Posts

Showing posts from November, 2020

Բարև, Սլավ

Image
  Բարև, Սլավ ... վաղուց չենք խոսել։ Ո՞նց ես։ Ժպտում ե՞ս։ ... Հիմա որ ինձ պատահաբար փողոցում տեսնեիր քեզ հատուկ ինտոնացիայով երևի կասեիր՝  « Աննա՞... ոնց են գործերդ... դուխդ տեղը պահի հա՜, չխեղճանաս հանկարծ, քո դիրքը կդնես... » (նկատի ուներ աշխատանքի ընդունվելիս) իսկ ես կծիծաղեի ու կասեի՝ « վաաայ, Սլաավ, բայց դու ինչն ե՜ս։Ճ » ...Քեզ փողոցում էլ չենք տեսնի։ էլ միասին չենք քննարկի ամբողջ լրատվադաշտն ու չենք բողոքի առկա խնդիրներից։ Միջանկյալ քննություններին միշտ գալիս էիր ինքնավստահ ու շատ հանգիստ.  « մի բան կխոսանք էլի, մտածում ե՞ք... » ,- ասում էիր բոլորին։ Սլավ, դու միշտ քո մասնագիտական որակներն ու ժամանակը շատ բարձր էիր գնահատում, մեզ էլ խորհուրդ էիր տալիս նույնն անել։  Հիշում եմ՝ 3-րդ կուրսում էինք, երկուսս էլ միաժամանակ գնացել էինք լրատվական կայքերից մեկում աշխատանքի ընդունվելու. հոդված էիր գրել, կրճատել էին... վրդովվել էիր, թե ես էդքան ժամանակ ու ռեսուրս եմ ծախսել, դուք իմ հոդվածի կարևոր մասերը կրճատում ե՞ք։ Դուրս եկար։  ...Երբեք չէիր զլանում մեզ՝ կուրսի աղջիկներին կոմպլիմենտներ անե