Posts

Showing posts from June, 2021

իմ ես-երը

Image
ներքին խաղաղությունս էկել գտել եմ, չգիտեմ որ պահից կամ ինչի ու չնայած արտաքին տագնապներին՝ ներսս խաղաղ ա, ներսիս աղջնակը գամակին պառկած քամուց օրորվում ա  ծննդյան մոմերը փչելուց էլ երկար չեմ մտածում, թե ինչի մասին ա երազանքս, ինձ գտել եմ, իմ եսի հետ սկսել եմ ընկերություն անել, ինձ բարիշացրել եմ իմ հետ ներսիս ժուռնալիստին քնացրել եմ, որ էլ հարցեր չտա, պատասխաններ չփնտրի գոնե մինչև էս շոգերն անցնի, թող խաղաղվեմ, թող լինի ինքնազրույց հարցազրույցների փոխարեն  ճմրթված վերնաշապիկների ու արդուկած ուղեղների հետ կռիվ անելուց հոգնել եմ, թողել եմ քամին խառնի մազերս, ինձ  հմուտ թռիչքներին պատրաստվելուց կտրվում ես գետնից, մարդկանցից, անիմաստ սպասումներից, ինքնահավան չսերերից  կյանքը խենթության, քամու ու երաժշտության մասին ա  կյանքը քո մասին ա, քո մեջ ա կյանքը, երակներիդ, աչքերիդ, սրտիդ  իսկ կյանքի հետ պետք ա հաշտ լինել, պետք ա գրկել կյանքը ու մնալ գրկած ու թող սլաքները պտտվեն, երկրագունդը պտտվի, մարդիկ ծիծաղեն, լացեն, գոռան, բամբասեն, սպասեն, մոռանան, հիշեն, գան, գնան. կապ չունի. դու գրկել ես կյանք

արի լսենք մետալիկա

Image
Մարգարյանն ասում ա՝ իրական պրոֆեսիոնալիզմն էն ա, որ քեզ թույլ ա տալիս լինել մի քիչ ցինիկ ու լկստված առողջ ցինիզմը քեզ թևեր ա տալիս, էս խոսքերն էլ ինձ  ...մարդը նստած ա ու մի 40 րոպե քեզ ա լսում, հասկանու՞մ ես, իսկ ժամանակը էսօր թվեր արժի։ Էդ առուծախի մեջ էնքան կարևոր ա, որ քեզ լսում են, որ քո ասածները չեն ընկալում անլուրջ, քեզ չեն ընկալում էրեխա։  գալիս եմ տուն՝ ճանապարհին երկար մտածելով, թե ինչքան ճիշտ մարդիկ են ինձ հանդիպում ու ինչքան ճիշտ ժամանակին, երևի իրանք էլ չեն պատկերացնում  - շոու ես ուզում անե՞լ - հա - կարևոր ա, որ դու որոշես ու իմանաս՝ ինչ ես ուզում...հիշի՝ դու ես որոշում  ... երկար փնտրելուց հետո ուղղակի ստոպ ես տալիս ու սկսում կայֆ ստանալ էն թվացյալ դադարից, երբ դու ուղղակի հիմա ես ու ներկա, դու սիրում ես քեզ, գրկում ես քո կիսատություններն ու թերությունները, թքում ես բոլոր էն երևույթների վրա, որոնք կոնկրետ դուր չեն գալիս, ազատ թողնում բոլորին  հա, առողջ պոֆիգիզմն էլ ա լավ  ամեն ինչի մասին էլ կարելի ա խոսել, կարևոր ա, թե ոնց կփաթեթավորես. ձայնիդ տոնայնությունը, ստո