Posts

Showing posts from June, 2019

Էս քաղաքի զուգահեռները

Image
Էս քաղաքը շատ մեծ ա իմ ու քո համար, չափազանց մեծ: Էս քաղաքում իրար գտնել չի լինում, իրար տեսնել, հայացք սահեցնել չի լինում: Մենք օտար չենք, բայց մեր ճամփաները չեն հատվում, մեր ճամփաները միշտ զուգահեռ են, ու էդ զուգահեռների միջև մի հսկա պատ կա: Էս քաղաքը մեզ չի միավորում: Առավոտյան 6-ի արևը ինձ էլի արթնացնում ա, կանչում բաց թողած պատուհանի մոտ: Ես նայում եմ դեռևս դատարկ փողոցներին ու չեմ գտնում քեզ: Հազիվ տատանվող քամին էլ քեզ չի փոխանցում ինձանից ոչինչ: Դու էլ երևի արթնացել ես, գուցե դու էլ նայում ես պատուհանից դուրս, գուցե զգում ես էդ նույն հազիվ տատանվող քամին, բայց քո մարմնով անցնո՞ւմ է դող, սարսուռ. երևի չէ: Էս քաղաքը մեզ հերիք չի անում, մեծ ա ու հերիք չի անում, էս քաղաքը չի սիրում մեզ: Քամին չի սիրում մեզ. մեր համար օդում բառեր չի փոխանցում, մեզ իրարից անհաղորդ ա պահում: 8:30-ին ես արդեն խոհանոցում սուրճ եմ խմում՝ զզվելով էս քաղաքի շոգից, երազում, թե երբ եմ գնալու՝ կարևոր չէ, թե ուր. հեռու, շա՜տ հեռու էս տոթից, նույնությունից, ինքս ինձնի՞ց էլ: 8:30-ին երևի դո՞ւ էլ ես սրճ