Posts

Showing posts from August, 2022

սպասման 4 շաբաթ

Image
․․․ արտագաղթած տողերս տուն վերադարձան, երբ ես որոշեցի փրկել մեռնող վերջին բջիջները։ Ես մարմին ու շունչ եմ տվել իմ տողերին ու աղոթքի պես ամեն օր մտքումս կրկնում եմ։ Սպասման 4 շաբաթ հանուն ապրման 4 րոպեի։ Երբ աշխարհում ոչ մի ժամացույց չի կարող այնքան խոշոր ցույց տալ այդ 4 րոպեների արագությունն ու 4 շաբաթների դանդաղությունը։ 4 շաբաթվա թթվածնաքաղցն ու 4 րոպեի վերակենդանացումը։ Ես նորից անգիր կանեմ բոլոր բառերը, որ կարտաբերես դու, կֆիքսեմ ժպիտիցդ առաջացած բոլոր գծերը, միմիկաներն ու ժեստերը՝ բնորոշ քեզ։ Կսերտեմ գերազանցիկի պես, որ երեկոյան քնելուց առաջ մտքով հետ բերեմ ու կրկնեմ նորից հատիկ առ հատիկ։ Բայց քեզ կարդալ երեւի էդպես էլ չեմ կարողանա։ Դու չվերծանվող ես, անընթեռնելի։ Քո անգամ երևակայական ներկայությանը միշտ ստորադասվում են բոլոր գեղեցիկ վայրերը, նոր քաղաքները, մարդիկ՝ ինձ խենթի պես սիրող ու ինձ ատող։ Դու միշտ գերադաս ես, հիմնական, առաջնային ու չսակարկելի։ Հայրենադարձ տողերիս ձեռքից բռնած օդանավակայանից տուն եմ գալիս, զգույշ դասավորում բոլոր զգացմունքները, որպեսզի հանկարծ չվնասվե