Posts

Showing posts from April, 2020

Անջատ մտքեր

Image
Շնչահեղձ եմ լինում, որովհետև ասելիքս շատ ա, բայց լսող չկա։ որովհետև խոսողներն էնքան շատ են, որ իմ ձայնը չի լսվում։ Ես չեմ տեղավորվում էդ ստանդարտների մեջ։ Ինձ օդ ա պետք, որ նորից ստեղծագործեմ, որ նորից, նորից սկսվի ամեն ինչ։  Բառերը պաթոս են դառել, հիմա ճիշտը չգրելն ա։ Դու ինձ չես հասկանում ու երևի վաղուց արդեն քեզ հետաքրքիր չեմ։ Հիմա տանն ենք ու ամեն ինչ էնքան մեկ ա։ Մեկ ես դարձել նաև դու ինձ համար։ Ինձ հարցեր են տալիս, բայց չգիտեն, որ բառերիս արանքներում քեզ եմ թաքցրել։ Դու ամենուր ես։ Իրական կյանքում ամեն ինչ ավելի սառն ա ու չոր՝ ռեալիզմ։ Ու քո ներքին ռոմանտիկան ոչ միայն տենց դեպքերում չի օգնում, այլև խանգարում ա։  Քնելը չի օգնում, որովհետև հիմա գիշերն ու ցերեկը ոչինչ չեն փոխում մեր կյանքում։