Posts

Showing posts from September, 2021

ուր թողեցի կակաչներ

Image
  արծիվներն ինձ թռցնում են օդ, որ զգամ բարձրությունների անհունությունը...ինձ տալիս են պատեպատ, շպրտում քամիների գիրկը, բայց ես չեմ հանձնվում, մարմինս ցավում ա էդ հարվածներից, բայց ես ուզում եմ անկուշտի պես կլանել էդ ամենը, իմ թռիչքներից վայրէջք միշտ կտրուկ ա ու ցավոտ, ավելի շուտ ազատ անկում ա վերևից, երբ արծիվներն հոգնում են ինձնից ու բաց թողնում ներքև։ արծիվներն ինձ քեզ մոտ չեն բերում, միշտ փոխում են ուղղությունը, տանում ինձ անհայտ տեղեր, որոնք ինձ հետաքրքիր չեն։ ես հոգնել եմ ազատ անկումներից ու ցավոտ վայրէջքներից, ինձ քամիներ պետք չեն, ես ուզում եմ խաղաղվել։ քեզ տուն տանող ճանապարհը չգիտեմ ես կսովորեմ համեղ թխվածքներ պատրաստել, մենակ թե ազատվեմ անընդհատ ընկնելու, փնտրելու, չգտնելու էս գորշությունից։ իմ արծիվներն հիմա ավելի արագ են թռչում, անվախ են, թռչում են դեպի լեռներ, ուր թողեցի կակաչներ

մոնոլոգ

Image
ուզում ես հետ բերել պահերն ու կանգնեցնել ընդմիշտ, որովհետև մենակ դրանք անցնելուց հետո ես կարևորում, եկել ես էն մտքին, որ մեր կյանքը ձևավորում են հենց էդ պահերը, դրանցում ենք մենք գտնում մեր իրական եսին, դրանցում մենք մենք ենք, առանց ձևերի ու դիմակների։ քո տեքստերի մեջ մարդկանց ես ապրեցնում, որոնք իրականում քո հետ կապ չունեն, դե երևի անզորությունն ա խոսում. դու զորեղ ես միայն քո մտքերում, տեքստերում, իսկ իրականում միշտ սպասում ես բախտի տված պահերին, հանգամանքներին, հնարավորություններին, ամեն ինչին, բացի սեփական գործողություններից։ Այսինքն ստացվում ա, որ դու ձեռքերդ լվացել ես քո կյանքում ինչ-որ բան փոխելուց։ ...էդ պահերը, որոնք էնքան երկար են, երբ դրա մեջ ես ու էնքան կարճ, երբ հետ ես նայում։ ու ամեն անգամ դրանք վերապրելուց թվում ա, թե կորցնում ես իրանց արժեքը, էժանացնում անընդհատ հիշելով, բայց հակառակն էլ չի լինի։ քեզ պետք ա գրկեն, հանգստացնեն, տաք թեյ տան, որ խաղաղվես։ դու քեզ պարտվում ես, որովհետև էդպես էլ չես սովորում էս կյանքը։ պետք ա բաց թողնել բոլոր պահերը, պետք ա չճնշել, չխեղդել ա