ուր թողեցի կակաչներ

 


արծիվներն ինձ թռցնում են օդ, որ զգամ բարձրությունների անհունությունը...ինձ տալիս են պատեպատ, շպրտում քամիների գիրկը, բայց ես չեմ հանձնվում, մարմինս ցավում ա էդ հարվածներից, բայց ես ուզում եմ անկուշտի պես կլանել էդ ամենը, իմ թռիչքներից վայրէջք միշտ կտրուկ ա ու ցավոտ, ավելի շուտ ազատ անկում ա վերևից, երբ արծիվներն հոգնում են ինձնից ու բաց թողնում ներքև։

արծիվներն ինձ քեզ մոտ չեն բերում, միշտ փոխում են ուղղությունը, տանում ինձ անհայտ տեղեր, որոնք ինձ հետաքրքիր չեն։ ես հոգնել եմ ազատ անկումներից ու ցավոտ վայրէջքներից, ինձ քամիներ պետք չեն, ես ուզում եմ խաղաղվել։ քեզ տուն տանող ճանապարհը չգիտեմ

ես կսովորեմ համեղ թխվածքներ պատրաստել, մենակ թե ազատվեմ անընդհատ ընկնելու, փնտրելու, չգտնելու էս գորշությունից։

իմ արծիվներն հիմա ավելի արագ են թռչում, անվախ են, թռչում են դեպի լեռներ, ուր թողեցի կակաչներ

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից