Posts

Showing posts from August, 2016

Փոփոխությանն ընդառաջ

Image
Մի անգամ ընկերուհիներիցս մեկը առաջարկել էր ինձ կարդալ Սպենսեր Ջոնսոնի <<Ու՞ր է իմ պանիրը>> գիրքը, որը պատմում է շարունակ կատարվող փոփոխությունների և մեր՝ դրանց նկատմամբ ունեցած անհասկանալի վախի մասին: Մի շնչով կարդացի: Իրականում այնքան էլ մեծ ծավալի գիրք չի, սակայն այնքան շատ է հաղորդած նյութը, որ լավ ըմբռնելու, դետալները հասկանալու համար պետք է մի քանի անգամ կարդալ: Ու կարդալ հենց այն ժամանակ, երբ թվում է՝ խճճվել եք ձեր գործերում: Գիրքը ամեն ինչ ներկայացնում է այլաբանորեն, ավելի շատ փոխաբերական իմաստներով: Բայց ես հիմա գիրքը չէ, որ ուզում եմ պատմել, այլ այն, թե ինչքան են մեզ <<նեղում>> ամենօրյա թեկուզ ամենաչնչին թվացող փոփոխությունները: Որովհետև մենք երբեք մեզ չենք պատկերացնում այլ իրավիճակում: Ավելի ճիշտ պատկերացնում ենք, բայց հարմարավետ չենք զգում: Մենք չենք ուզում դուրս գալ մեր գծած սահմաններից: Չենք ուզում անգամ մտածել դրա մասին, որովհետև դա արդեն իսկ մեզ նյարդայնացնում է: Մենք աշխատում ենք, բայց բողոքում մեր սպասված արդյունքների չարդանալուց: Ու եթե հ