Posts

Showing posts from August, 2018

Դարչինով սուրճը, էսթետիկան ու ամերիկյան երազանքը

Image
Դարչինով սուրճի սիրահար, «էսթետիկ» ու հավասարակշռված  Նելլի Ջերմանոտտան է, ում ամերիկյան երազանքը գտնվում է հեռավոր Գերմանիայում։ Նրա հետ քայլելիս ու զրուցելիս թերևս ամենաագրեսիվ մարդն էլ անասելի թեթևություն կզգա։ Սոցիալական ցանցերում իր անձնական էջերից սկսած՝ ներդաշնակությունն ու կարգուկանոնը զգացնել են տալիս։   Ամերիկյան երազանքը Նելլին այն երիտասարդներից է, ովքեր համարձակորեն բարձրաձայնում են, որ իրենց ամերիկյան երազանքը դրսում են փնտրում։ Նա բազում ծրագրերի է մասնակցել՝ լինելով աշխարհի տարբեր երկրներում՝ Չեխիա, Ռումինիա, Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա, Վրաստան։ «Մեկնել Գերմանիա, կրթությունս շարունակել այնտեղ, ունենալ սեփական անկյունս՝ թող դա լինի մեկ սենյականոց փոքրիկ բնակարան, ունենալ աշխատանք ու վայելել կյանքն այդ երկրում», -ահա թե ինչ է ուզում 20-ամյա ուսանողուհին։ Նելլիի համար կյանքում կան երեք տարբեր աշխարհներ՝ Եվրոպա, Ամերիկա և Հայաստան։ «Որովհետև Հայաստանն այդ երկուսից որոշակի արժեքներ է վերցրել, միքսել իր ավանդականի հետ, բայց այդ միքսը լավ չի ստացվել, նույնն է, որ