Posts

Showing posts from January, 2019

Փուչիկների բիզնեսը, երազկոտ Լիլիթն ու կյանքի օրագիրը

Image
 Մասնագիտությամբ լրագրող, 20-ամյա Լիլիթն արդեն մեկ տարի է՝ ունի իր սեփական փոքրիկ բիզնեսը։ «Cheers baloons» փուչիկների մասնագիտացված օնլայն խանութ է ստեղծել քրոջ հետ միասին․ որոշել են մարդկանց կյանքի կարևոր տոներն էլ ավելի ուրախ ու գեղեցիկ դարձնել գունավոր և զարդարված փուչիկներով։ «Բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում, երբ ինձ կառավարում են, իսկ այս ոլորտում ինձ կառավարողը ես եմ։ Գրեթե միշտ երազել եմ սեփական բիզնես ունենալ։ Նախկինում ինչ- որ տարբեր տեսակի փոքր բիզնեսներ փորձել ենք վարել ես ու ընկերներս, բայց երկար չէր տևում, հիասթափվում էինք, որոշում էինք, որ եկամտաբեր չէ ու չէինք շարունակում», - անկեղծանում է Լիլիթը։   Պատմում է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ զբաղվում է այս գործով, տարբեր հաճախորդների հետ է շփվել։ Դա իրեն օգնել է մարդկային տեսակներ ճանաչել։ Աշխատանքի ընթացքում եղել են նաև դժգոհություններ, որոնց շնորհիվ անընդհատ աճել ու փորձել է կատարելագործվել։ Բնույթով փոքր-ինչ ալարկոտ Լիլիթն այս աշխատանքի շնորհիվ ավելի պատասխանատու է դարձել։ Ասում է՝ քրոջ հետ միասին ցան