Posts

Showing posts from July, 2021

լարախաղացի նման

Image
ինձ էս սովորականությունը չի հերիքում, ինչի ա, որ բոլորը հաշտ են դրա հետ, իսկ ես ամեն օր կռիվ եմ տալիս, ես էս մոլորակից չեմ, ձեր մոլորակից չեմ, ինձ էս առօրյա վիճակներում չեմ սիրում, ինձ սիրում եմ, երբ քայլում եմ բարակ թելերի վրայով լարախաղացի նման, իսկ լարախաղացները սովորական չեն, իրանց մեջ մի բան կա, որ չկա ուրիշ ոչ մեկի մեջ: ես անընդհատ թելեր եմ փնտրում, բարակ թելեր, որ քայլեմ, թռնեմ դրանց վրայով, որ թևերս հագենան բարձրությունները զգալու անհագ ծարավից, էս անհրապույր ցածրություններից արդեն զզվել եմ։ չգիտեմ էս ինչ մոլուցք ա, որ էկել կպել ա ինձ, բայց ինքն արդեն դարձել ա իմ ինքնության մի մասը, ես վազում եմ իրա հետևից, չեմ կանգնում. հետագիծը մի քիչ պարզ չի, բայց թքաաա՜ծ, ես կգտնեմ, ես հաստատ կգտնեմ, թևերս էլ չեն դիմանում, ուզում են բացվել, պետք ա կերակրել էն փոքրիկ աղջկան, ով իր պատուհանից նայում էր դուրս ու մտածում, որ էդ աշխարհի գույներին մի օր իր սեփական երանգներն ա ավելացնելու: էս տողերը, որ գրում եմ, էնքան վեր են ձեր սովորականություններից, էնքան հեռու են ձեր առօրյա բամբասանքներից, անկ

Չշրջված բուրգ

Image
զգում ե՞ս կյանքդ ոնց ա պարզաջրվում, երբ ուղղակի որոշում ես կայացնում սեփական վեկտորներիդ համար։ հա, թվում ա շատ հեշտ ու պարզ ա, բայց մարդիկ տարիներով կոմֆորտ զոնայում են ապրում, մարդիկ թողնում են, որ իրանց վախերը հաղթի ցանկություններին։ երբեք չեմ ունեցել էս մտքերը, երբեք չեմ զգացել իրանց գիտակցելու կարևորությունը, նախկինում երբեք չեմ մտածել, որ իմ համար ինչ-որ անկապ կոմֆորտ զոնա եմ ստեղծել, որտեղ ես միշտ ճիշտ եմ, չեմ սխալվում, որտեղ ինձ հեշտ ա, որտեղ չեմ վախենում, բայց որտեղ ես երջանիկ չեմ։ էդ կոմֆորտն ինձ սպանում էր։ ու տևեց էնքան մինչև ես զգացի, որ էլ վերջ, հերիք ա, էլ տեղ չկա, շատ ա կոմֆորտ ու էդ ինձ նեղում ա, ես ուզում եմ լինի մի քիչ դժվար, մի քիչ վախենալու, մի քիչ նենց, որ սիրտդ արագ աշխատի, ինքդ քո հետ կռիվ տաս, բոլորի հետ կռիվ տաս, աճես, զգաս ռիթմը ցանկացած փոփոխության... էնքան հավես ա ու էնքան թքած չեմ ուզում ինձ խմբագրել հիմա, որովհետև եթե խմբագրեմ, կհանեմ լիքը բառեր ու մտքեր, որ լինի դասական ու "ճիշտ", բայց ում ա՞ պետք, ինչի՞ համար։ Շրջված բուրգի կանոններով լուրերի