Posts

Showing posts from November, 2018

Սև ուրբաթն ու բռով երջանկությունը

Image
Սև ուրբաթներին ես կքայլեմ փողոցներով՝ փորձելով գտնել էն խանութը, ուր 50% զեղչով վաճառքի հանված կլինի մի բուռ "կատարյալ"   երջանկությունը ։ Ես կփորձեմ մտքով գտնել էդ խանութը՝ հասկանալով, որ անկախ նրանից՝ ուրբաթը սև է, թե վարդագույն, իրականության մեջ երբեք չեմ գտնի նման խանութ։ Ու կշարունակեմ քայլել պրոսպեկտի՝ անձրևից թրջված ասֆալտով՝ տեսնելով կիսաբրենդային խանութները, սակայն պատկերացնելով ինձ իմ երկար փնտրած ու օդի մառախուղից հորինած խանութի կողքին։ Սև ուրբաթն ինձ չերջանկացրեց, որովհետև ես երկար փնտրեցի ու չիմացա, թե որտեղ գտնեմ իմ մի բուռ երջանկությունը 50% զեղչով։ Ախր, ով է տեսել, որ երջանկությունը զեղչով գտնես, էն էլ՝ մի բուռ երջանկությունը։) Դա էն քիչ երևույթներից ա, որ ոչ զեղչվում է, ոչ էլ առավել ևս վաճառվում։ Գրողը տանի, սև ուրբաթները նորից խաբում են մեզ։ Հավատացնում, թե եթե զգեստի պիտակի վրա 70.000 դրամը ջնջված ու 35.000 է գրված, ուրեմն այո, մենք հաջողակ ենք. չէ՞ որ բոլոր խոշոր բիզնեսմեններն ու իրենց համար աշխատող մարքետոլոգները մեր հանդեպ բարի են գտնվել։)

Ծխի մեջ կորած բառեր

Image
Ցանկացած տեսակի պայքարում կարևորն ի վերջո մարդիկ են, ոչ թե գաղափարը։ Որովհետև մենք պայքարում ենք մարդկանց, ոչ թե գաղափարի համար, մենք պայքարում ենք իրար փրկելու, իրար գրկելու, իրար նորից ժպտալու համար։ Որովհետև առանց իրար, չի լինի ոչ էլ էդ գաղափարը, որովհետև էդ գաղափարը ծնվել ա մարդկանցից, իրար հետ խոսելուց, շփվելուց, իրար հետ աշխատելուց, որովհետև միայն մարդն ա, որ մարդուն ստիպում ա ոտքը հետ դնելու փոխարեն առաջ դնել, կուլ տալ մի ավելորդ արցունքը, դիմանալ ծխախոտի ծխին, քողարկել մի ավելորդ նյարդային շարժումն ու հավատալ դիմացինին՝ հավատալ տալով քեզ։ Որովհետև դուք իրարով եք ուժեղ, որովհետև դուք իրար հետ պատ եք դառնում, ու էլ ոչ ոք էդ պատը չի կարողանում քանդել, մինչև ձեզնից մեկնումեկը չորոշի դա ինքն անել։ Ու կյանքի լաբիրինթաշատ փողոցներով քայլելիս մեզ երբեմն թուլացնում են անշնորհակալ ու անզգույշ արված քայլերը։ Ու երբեմն ավելորդ են դառնում բառերը պահը փրկելու համար, որովհետև էդ բառերն էնքան իմաստազուրկ են, որովհետև առավել խոսուն է լռությունը, մթի մեջ վառված լույսերն ու օդ բարձրացող