Posts

Showing posts from January, 2021

ամպերից վեր

Image
ինչ-որ մեկը գրում ա, որ կյանքն իր համար մի երեք անգամ թերթված գրքի ա նման, որի բոլոր տողերն արդեն մեկիկ-մեկիկ հիշում ա: ...իսկ ես ոչինչ չգիտեմ ինձ անծանոթ ա էս կյանքը, ես հազիվ մի կերպ չորեքթաթ գնում եմ առաջ, գլուխս վերև պահում, որ չխեղդվեմ... գնում եմ դեպի անհասանելին ու երբեք չեմ հասնում...մեկ-մեկ սկսում եմ հոգնել էդ անհասկանալի պայքարից ու հագնում սովորականի ու անհավեսի շորերս, քնում գիշերը 4:30, իսկ առավոտն ինձ չեմ սիրում ... ես անուղղելի ծույլիկ ու դեբիլ եմ էս կյանքը ապրել սովորելու համար...իսկ կյանքը սիրում ա, որ իրեն հաղթեն, որ իրեն ապրեն ոչ թե սովորական, այլ մի քիչ էլ խենթ մեզ պարտադրած ա էս իրականությունը, իսկ մենք փորձում ենք ողջ մնալ, հասարակական անոմիան սպանում ա երազանքները, իսկ մենք փնտրում ենք մեկնած ձեռքեր, որոնք ոչ թե կձգեն ներքև, այլ կբարձրացնեն վեր՝ ամպերից էլ