Posts

Showing posts from December, 2018

Մի բուռ սեր Գյումրիից:)

Image
Արվեստոտ ու վերածնվող Գյումրին որքան հին է, նույնքան էլ՝ նոր։ Քայլում ես Գյումրու փողոցներով ու ասես ժամանակի միջով ճամփորդելիս լինես ․ մեկ երեսուն տարով հետ ես գնում. տեսնում դոմիկներ, քանդված շենքեր, ավերականեր, մեկ էլ ոտքդ դնում ես նոր ասֆալտապատ փողոցներ. տեսնում լուսավոր ապակիներ, գունազարդ տանիքներ։ Էնտեղ մարդիկ իրենց բարբառի պես սիրուն են ու ջիգյարով։ Անծանոթն էլ իրենց դուռը թակի, կբացեն, կժպտան դեմքիդ, ներս կկանչեն, կհյուրասիրեն։ Էնտեղ ապրող մարդիկ խորը ցավ ունեն իրենց սրտում, իրենք իրենց «դարդն» առած ապրում են, բայց էլի նայում են ապագային, բայց էլի ժպտում են։ Անգամ էն երեխեքը, որ վեց-յոթ տարեկան են, նայում ես իրենց ու ինչ-որ թաքնված տխրություն տեսնում իրենց աչքերում։ Բայց Գյումրին շարունակում է վերածնվել ամեն օր, ամեն րոպե՝ իր երգի, պարի, արվեստի ողջ շնչով։ Երբ երեկ ինձ համար բացահայտում էի Գյումրու փողոցները, երբ զրուցում էի մարդկանց հետ, տպավորություն էր, որ էն ինչ գիտեի Գյումրու մասին, ինչ լսել ու կարդացել էի Սպիտակի երկրաշարժի մասին, ոչինչ չարժեր, ո