Posts

Showing posts from May, 2021

ադրենալին

Image
ադրենալին ու արագություն փակի աչքերդ ու զգա կտրուկ վայրէջքները ցավոտ են, բայց հանուն վերելքի արժե դիմանալ և վայրէջքներին մենակ թե նորից զգաս, որ կյանքը երակներիդ մեջ ա հոսում, երակներովդ ու երակներիցդ գլուխդ պտտվում ա էդ արագությունից, բայց քեզ մեկա, թող քեզ, ներքին կոմպլեքսներիդ ուղարկի գրողի ծոցը, որովհետև իրանք քեզ խանգարում են ապրել վայրկյանի մեջ ա կյանքը, բռնի պահը պինդ, գրկի իրան անընդհատ ուժեղ լինելուց հոգնում ես, բայց առանց դրա էլ անպաշտպան ես, դու չգիտես ոնց մարդկանց քեզ մոտ պահես, իրանք գնում են, միշտ են գնում դու մնա առանց նախապայմանների, հարցերի ու պատասխանների, որպես հարազատ հոգի, որպես ընկեր, որ վախերս ու դողերս անցնեն ես քեզ կվերադարձնեմ քո չգտած կամ կորցրած, մոռացած ու հնացած ողջ փնտրածդ դու եղիր, հենց էնպես, ուղղակի

կարող ա գտնե՞նք

Image
հույսերդ էլի մնացին ճամփաներին, կանգառներում, լեռներում, փողոցներում. էս տողերը գրելու համար ամեն անգամ ներքին պրոբլեմ ես փնտրում, կապում դրանք մարդկանց հետ, ովքեր քո հետ կապ չունեն, դու ապրում ես իրանց հետ, զրուցում, ճաշում, ընթրում. էդ ամենը քո գլխում ա, իրանք քո կյանքում չկան   ինձ թթվածին ա պետք, էս կրակներում չեմ ուզում վառվել, արդեն ցավոտ ա, օգնի ինձ ...դադարի հարազատ հոգիներ տեսնել նրանց մեջ, որոնք հանգամանքների բերումով են պատահել քեզ, դու էնքան միամիտ ես, բալիկ ջան ) քեզ պետք ա մեծանալ իսկ ո՞նց են մեծանում, ես չգիտեմ քեզ պետք ա ծաղիկներ նվիրեն, ընկերաբար սիրեն, ընկերաբար լինեն, լռեն, լսեն, բայց ամեն ինչ էնքան պրիմիտիվ ա, դառը, վախվորած հայացքներ, հաշվարկված բառեր, մտքեր, կաղապարներ, էնքան պրատակոլային են բոլոր շփումները, անգամ հասարակ, մարդկային զրույցները... զզվում ես հույսերդ մի տուր քամիներին. իրանք կույր են, խուլ դու փշրվում ես, քեզ պետք ա գրկեն, բայց ուժեղներ չկան, համարձակներն անցած դարում էին երբեք չզգացին պահը, երբեք չկարևորեցին ինձ մի բաժակ թեյ տուր՝ տաք, առանց շա

արծիվներին թռիչք ա պետք

Image
կտոր-կտոր հավաքում ես, փորձում իրար կպցնել էմոցիաներ, մարդկանց, հույսեր, չեղած սերեր դրանք քեզ մի երկու օրվա կյանք են տալիս, հույզերդ տալիս ես արևի շողերին, որովհետև մարդկանց էդ պետք չի արծիվներն էստեղ բարձր չեն թռչում. բարձրություններն առած են, դերերը՝ բաժանած։ Ես իմ արծիվներին ուսերիս առած քայլում եմ, մի ձև իրենց համոզում եմ, որ մի օր թռչելու են. էլ չեն հավատում պետք չի լուրջ վերաբերվել մարդկանց, որոնք ոչ մի կշիռ չունեն քո կյանքում, պետք ա լինել մի քիչ ցինիկ ու հեգնող, մի քիչ աներես ...խորհուրդներ ու կարծիքներ, որոնք հիմնված են իրենց անձնական ստացվածությունների կամ չստացվածությունների վրա։ Քո ճակատագիրը քո ձեռքերում ա, իրանք քո հետ կապ չունեն։ կտոր-կտոր քեզ գտնում ես էդ խոսակցությունների ու հեռացումների արանքում, հավաքում ես ինքդ քեզ, ստեղծում կերպար, որով քիչ թե շատ հեշտ ա ապրելը։ Ինչ որ բան արա, կապ չունի ինչ, ճիշտ թե սխալ, արա, բայց վախենալով մի ապրի ես զզվել եմ ձեր ճշմարտություններից, քարացած բանաձևերից, որով իբր թե շարժվում ա աշխարհը, իմ արծիվներին թռիչք ա պետք աղմուկ ա

կինոյի մեջ

Image
  քո կյանքում ազատությունն էնքան շատ ա, որ դու չգիտես ինչ անել դրա հետ, դու զզվել ես իրան քո հետ քարշ տալուց երբ կինոյի միակ աղջիկը դու ես, շուրջը բոլորն ուզում են կինոյի տղա լինել. կինոն պրծավ, ու կինոյի տղեն հոգնեց տպավորություն գործելուց, հավաքվեց ու գնաց տուն քո կինոն դու ես ու քո կանգառները, դու սովորել ես վերջում թքել բոլոր անավարտությունների վրա ու էդպես էլ անում ես գրկի ազատությունդ, սիրի իրան, որովհետև էդ էն թանկն ա, որ միշտ քո հետ ա, բոլոր թույլիկները չեն կարողանում դիմանալ ու հեռանում են դեռ չեկած, վախենում են, Իսկ դու ուժեղ ես, ուժեղների կողքին միայն ավելի ուժեղը. ուժեղների հետ դժվար ա, թույլերը վախենում են, թքած քեզ դուր ա գալիս լինել փոքրի դերում, որովհետև տենց հեշտ ա, տենց հետաքրքիր ա թույլերը գնում են. դեռ չեկած Իսկ դու մնում ես քո կանգառներում՝ գրկած քո ազատությունը, սերը, ինքդ քեզ։

ոչնչի մասին

Image
  քեզ չեն հավատում, որովհետև դու միջին վիճակագրական մեկն ես, ում նման շատերն են էկել ու գնացել, դու աստղ չես. քեզ չեն հավատում իզուր մի փորձի՝ ասում են, պարտվելու ես. վերմակը պետք ա ոտքերի չափով քաշել դու մտածում ես, որ էն ինչ կարծում էիր քոնն ա ու դու ես, իրականում քոնը չի։ Դու խակ ես, ինչ ծիծաղելի ա..   հավատդ էլ ա սուտ, սպասումդ, ամեն ինչ սուտ ա, որովհետև քո ու մնացածի ճշմարտությունները տարբեր են։ դուք տարբեր եք, քո ու աշխարհի օրենքները, որոնցով մարդիկ առաջ են գնում, տարբեր բաների մասին են։ քեզ չեն հավատում։ ոչ ոք։ քեզ։ չի։ հավատում։ քեզնից հեռանում ա ցանկացած բան, որը սկսում ա քեզ ձգել, դու սուտ ես՝ լցված դատարկ հավատով ու միամիտ լավատեսությամբ։ մարդիկ, բոլորը, ամեն ինչ խաղում են քո հետ։ խաղում են քո բարակ նյարդերի ու միամիտ հավատի վրա։ դրանք թելեր են, որ մի օր էլ չեն կապկպվելու։ երևի էդ մի օրը վաղուց ա էկել, ուղղակի դու չես զգացել կամ քեզ ցավոտ ա էդ զգալ։ Թերթի, փակի էդ խզբզած երազանքների էջերդ, դրանք ոչ մեկի պետք չեն։ դու ոչ մի բանի մասին ես, հույսերդ ոչ մի բանի մասին են։  երբ կա