արծիվներին թռիչք ա պետք

կտոր-կտոր հավաքում ես, փորձում իրար կպցնել էմոցիաներ, մարդկանց, հույսեր, չեղած սերեր

դրանք քեզ մի երկու օրվա կյանք են տալիս, հույզերդ տալիս ես արևի շողերին, որովհետև մարդկանց էդ պետք չի

արծիվներն էստեղ բարձր չեն թռչում. բարձրություններն առած են, դերերը՝ բաժանած։ Ես իմ արծիվներին ուսերիս առած քայլում եմ, մի ձև իրենց համոզում եմ, որ մի օր թռչելու են. էլ չեն հավատում

պետք չի լուրջ վերաբերվել մարդկանց, որոնք ոչ մի կշիռ չունեն քո կյանքում, պետք ա լինել մի քիչ ցինիկ ու հեգնող, մի քիչ աներես

...խորհուրդներ ու կարծիքներ, որոնք հիմնված են իրենց անձնական ստացվածությունների կամ չստացվածությունների վրա։ Քո ճակատագիրը քո ձեռքերում ա, իրանք քո հետ կապ չունեն։

կտոր-կտոր քեզ գտնում ես էդ խոսակցությունների ու հեռացումների արանքում, հավաքում ես ինքդ քեզ, ստեղծում կերպար, որով քիչ թե շատ հեշտ ա ապրելը։

Ինչ որ բան արա, կապ չունի ինչ, ճիշտ թե սխալ, արա, բայց վախենալով մի ապրի

ես զզվել եմ ձեր ճշմարտություններից, քարացած բանաձևերից, որով իբր թե շարժվում ա աշխարհը, իմ արծիվներին թռիչք ա պետք

աղմուկ ա
իսկ ես հոգնել եմ էդ աղմուկից, բեր ինձ քո լռությունը, խաղաղվեմ
խաղաղության կարոտ ա ներսս, պատերազմներից հոգնել եմ

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից