Posts

Showing posts from February, 2021

դուք ինձ օտար եք, ես ինձ՝ սիրելի

Image
  ես ձեզ բոլորիդ բաց եմ թողել ու վերջապես գտել ինձ, սկսել եմ ճանաչել իմ մութ կողմերը, գրկել եմ իմ թուլություններն ու բացասական գծերը ես բոլորիդ բաց եմ թողել, գնացեք, շնչեք ազատ, ես ինձ եմ գտել, ինքնաճանաչման էս պրոցեսը դաժան ա, որովհետև մեկ-մեկ մղկտացնում ա սեփական թուլությունները գիտակցելը երեկոներին կարելի ա երբեմն մի կում ռոմ խմել, ասում են՝ ձևը տենց ա էս քաղաքում ամեն ինչ պսևդո մասնիկով ա սկսվում, չնայած ինչի մենակ քաղաքում. համատարած ա մեր բարևները, ոնցեսները, ժպիտներն ու անգամ առաջարկված օրենքի նախագծերը...ամեն ինչ պսևդո ա , մենք էլ։ Մենք կտրվել ենք բնությունից, մարդկայինը ծալել դրել գրպանում... դուք բոլորդ, մենք բոլորս պահի մարդիկ ենք. պահն եկավ սիրում ենք իրար, պահն եկավ ատում, մեկ այլ պահի փողոց փակում ու հաջորդին՝ իրար ժխտում։ Մենք հակասությունների կծիկ ենք։ Ու ինձ դուր չի գալիս էդ կծիկի մի մասնիկը լինելը։ Ես ձեզ բոլորիդ բաց եմ թողել ու գտել ինձ. դուք ինձ օտար եք, ես ինձ՝ սիրելի։

վճարի, որ բարևեն

Image
ոչինչ չմնաց փնտրելու, սպասելու ոչինչ չմնաց սիրելու ոչինչ չմնաց կյանքը վազում ա ու ինձ էլ քարշ տալիս իր հետևից ես չեմ հասցնում ես պարտվում եմ, բոլոր ռաունդները պարտվում եմ... ամբիցիաներս են մեծ, թե էս իրականությունն ա նեղ ու կարծրատիպային, բայց ես չեմ գտնում ոչինչ, փնտրելու էլ բան չմնաց... ամենաշատը ատել եմ մեխանիկական ապրելը, բայց քիչ-քիչ ես էլ եմ դրան գալիս չեմ ուզում տենց, ինձ խաղի էս կանոնները հեչ դուր չեն գալիս, ես իմն եմ ուզում գծել։ Դուք տեղ չեք տալիս, մեզ տեղ չկա, պետք ա մագլցել ու վերցնել էն, ինչ ուզում ես։ ոչ մեկ էդ ձրի չի տա քեզ։ ոչ սեր, ոչ փառք, ոչ էլ ձրի լիմոնադ։ Ոչ մի բան ձրի չի, ոչ էլ անգամ բարևը։ Հիմա դա էլ ա փողով։ Վճարի ու քեզ ոնց հարկն ա կբարևեն, վճարի ու դեմքիդ կժպտան։ Վճարի, որ քեզ լավ վերաբերվեն։ Կողքով անցնելիս քեզ նկատեն։ Դու պետք ա էդ ամեն ինչի համար "վճարես"։ Բալիկ ջան, դու դեռ շատ անփորձ ես գայլերի հետ որսի դուրս գալու համար, քեզ հոշոտում են։ Դու ինքդ պետք ա դառնաս գայլ։ Որովհետև ոնց մի անգամ ընկեր Աթանեսյանն էր գրել, մարդը մարդուն գայլ ա։