Posts

Showing posts from January, 2018

Մի կում սուրճից մինչև Փարիզ

Image
Անջատվե՜լ Քաշել վարագույրը պատուհաններից, թողնել, որ արևածագի բարակաթել ճառագայթները ներս մտնեն․․․ Միացնել էլեկտրական սրճեփը առավոտյան քնից արթացնող սև հեղուկը պատրաստելու համար, Բարձրացնել երաժշտության ձայնն այնքան, որ ինքդ քեզ չլսես, որ մեղեդու հնչյունները շփվեն ու շոյեն ականջիդ թաղանթը, լվանալ մրգերը, կտրել ափսեի մեջ, լցնել սուրճը, զգուշորեն սրբել սպիտակ ու լայն վերնաշապիկիդ` հենց նոր թռած սուրճի հետքը, ինքնագոհ նայել հայելու մեջ՝ թեև հետքն այդպես էլ չանհետացնելով, փռվել բազկաթոռին, փակել աչքերը... մի կում սուրճից․․․ անէանա՜լ․․․ Գործից չեմ ուշանում․ դեռ կես ժամ կա․․․ Բացել պահարանն ու հագնել առաջին պատահած զգեստը․ միևնույն է․ չէ՞ որ այսօր շաբաթ է՝ արտահերթ աշխատելուս օրը, իսկ այս օրերին փողոցներն այնքա՜ն դատարկ են։ Դուրս գալուց նայում եմ օրացույցին, սեղանին դրված օրագրին․․դուռն եմ բանում Կտրուկ շրջվելով ինձ հետ վերցնում նաև օրագիրս։  Օ ր ա գ ի ր ------ Որոշել եմ մեկ ամիս տքնաջան աշխատել, մոռանալ ամեն տեսակի խնջույքների, ընկերական հանդիպումների ու գեղեցկությա