Մի կում սուրճից մինչև Փարիզ


Անջատվե՜լ
Քաշել վարագույրը պատուհաններից, թողնել, որ արևածագի բարակաթել ճառագայթները ներս մտնեն․․․
Միացնել էլեկտրական սրճեփը առավոտյան քնից արթացնող սև հեղուկը պատրաստելու համար,
Բարձրացնել երաժշտության ձայնն այնքան, որ ինքդ քեզ չլսես, որ մեղեդու հնչյունները շփվեն ու շոյեն ականջիդ թաղանթը,
լվանալ մրգերը, կտրել ափսեի մեջ,
լցնել սուրճը, զգուշորեն սրբել սպիտակ ու լայն վերնաշապիկիդ` հենց նոր թռած սուրճի հետքը,
ինքնագոհ նայել հայելու մեջ՝ թեև հետքն այդպես էլ չանհետացնելով,
փռվել բազկաթոռին, փակել աչքերը...
մի կում սուրճից․․․
անէանա՜լ․․․

Գործից չեմ ուշանում․ դեռ կես ժամ կա․․․
Բացել պահարանն ու հագնել առաջին պատահած զգեստը․ միևնույն է․ չէ՞ որ այսօր շաբաթ է՝ արտահերթ աշխատելուս օրը, իսկ այս օրերին փողոցներն այնքա՜ն դատարկ են։
Դուրս գալուց նայում եմ օրացույցին, սեղանին դրված օրագրին․․դուռն եմ բանում
Կտրուկ շրջվելով ինձ հետ վերցնում նաև օրագիրս։

 Օ ր ա գ ի ր

------

Որոշել եմ մեկ ամիս տքնաջան աշխատել, մոռանալ ամեն տեսակի խնջույքների, ընկերական հանդիպումների ու գեղեցկության սրահների մասին․ պետք է գումար հավաքեմ, որ գնամ Փարիզ։ Հա, ամեն ինչ նորից եմ սկսելու։ Գնալու եմ էնտեղ ու իմ փոքրիկ խմբագրությունը բացեմ։ Սկզբում ինքս կլինեմ ամսագրիս լրագրողը, լուսանկարիչն ու ամեն ինչը։ Քիչ-քիչ շրջապատս կընդլայնեմ, ընկերներ կգտնեմ, կօգնեն ինձ չէ՞ ի վերջո։
Գրողը տանի, ով է գժվել․․․
------

Չէ, չէ, գումարն անպայման կհավաքեմ, բայց դեռ շտապ չեմ մեկնի։ 
Այնուամենայնիվ սկզբում պետք է շատ աշխատեմ` ոչ միայն գումար հավաքելու համար, այլև տեղս ամրացնելու ու ինչի չէ, հենց էստեղ աճելու ու հիմքեր դնելու համար։ Փարիզը չի փախչի։ Եվ հետո ամոթ է, որ սիրելի ընկերուհուս՝ Փարիզի հետ հանդիպումս էդքան խղճուկ լինի։ 
Տեսնես մարդ, որ էսքան երազում է, մի օր էդ երազանքները կկատարվե՞ն․․․Արդեն կորցրել եմ հավատս․․․
-------------------


Օրագիրը փակում, դնում եմ պայուսակիս մեջ․ իմ կանգառն է․ իջնում եմ ավտոբուսից, մի փոքր քայլում ու հասնում աշխատանքիս վայր։ 
Երկու ժամ է՝ ինչ ինքնամոռաց աշխատում եմ, նորություններն եմ շտապ-շտապ ընդունում, ավարտում հոդվածներս, երբ հանկարծ անսպասելի ձայն է գալիս․ հեռախոսս է։ 
-Ալո՞
-Բարև Ձեզ։
-Բարի օր, ո՞վ է։
-Շնորհավորում եմ, դուք հաղթել եք մեր մրցույթում։
-Ի՞նչ, ի՞նչ մրցույթ։
-Ժյուրին ձեզ ճանաչել է որպես լավագույն հոդվածի հեղինակ։ Եկող շաբաթ մեկնելու եք Ֆրանսիա գլխավոր մրցականաբաշխությանը մասնակցելու համար։

-Տու, տու, տու․․․․


Հինգ ամիս առաջ սոց ցանցում պատահաբար տեսա մրցույթի մասին հայտարարությունը, գրանցվեցի, ուղարկեցի հոդվածս ու մոռացա այդ մասին։

Տեսնես մարդ, որ էսքան երազում է, էդ երազանքները գոնե մի օր կկատարվե՞ն․․․












Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից