Posts

Showing posts from December, 2020

պատմություն խմբագրից

Image
Մոտ երկու տարի առաջ մի կայքում էի աշխատում, ամեն անգամ ժողովների վերջում խմբագիրս՝ Մարտին Հուրիխանյանը, հետաքրքիր պատմություններ էր պատմում՝ ուսուցողական ու հումորներով համեմված։  Չեմ հիշում՝ մի օր ինչից էինք շա՜տ երկար խոսում, ասեց. "եթե էս երկրից մի օր բոլորս գնալու լինենք, ես կլինեմ վերջին լույսն հանգցնողը..." էդ խոսքն էնքան տպավորվեց, որ տարբեր առիթներով միշտ հիշում էի, միշտ մտքիս էր ու երկար մտածում էի դրա մասին։ Էսօր էլի հիշեցի։ Հիմա, երբ շատերն են խոսում հնարավոր մեծ արտագաղթից  (դե գոնե թե իմ ընկերների, ծանոթների մեջ շատ-շատերն են էդ մտահաղացման մասին բարձրաձայնել) ես ուզում եմ հիշատակել իմ խմբագրի՝ պարոն Հուրիխանյանի էդ ասածը. եթե էս երկրից մի օր ստիպված լինենք բոլորս գնալ, ես կլինեմ վերջին լույսն հանգցնողը ... ու սա հեչ պաթետիկ ու ռոմանտիկ միտք չէ, ոչ էլ ծայրահեղ ազգայնական եմ... երբեք չեմ էլ ունեցել երկրից ընդմիշտ գնալու, դրսում ապրելու միտք...միշտ ընկերներիս հետ բանավիճում էինք էդ թեմայով...ես ասում էի, որ ուզում եմ ամբողջ աշխարհով ճամփորդել, բայց մեկ ա