Posts

Showing posts from July, 2018

7 օր Արցախում

Image
Քսանմեկերորդ դարում ապրելով, փափուկ բազմոցին, տաք թեյը ձեռքիդ, համակարգիչը դիմացդ, բաց պատուհանի տակ, խաղաղ ու ապահով նստած՝ դժվար է, ավելի ճիշտ՝ գրեթե անհնար պատկերացնել, որ այնտեղ՝ քեզնից կիլոմետրեր հեռու, բաց դաշտերում կամ խիտ ծառերի մեջ, վրաններում, առանց համացանցի, տաք թեյի, առանց փափուկ բազմոցի մարդիկ կարող են ապրել։ Ու կարող են լինել մեզ պես։ Կարող են ապրել, կռվել, կռվել հանուն հայրենիքի կամ գոյության կամ ինչի համար կուզես։ Փափուկ բազմոցին նստած՝ դու ու ես դժվար հավատանք, թե մենք ի վիճակի ենք էդ կյանքով ապրել։ Դա մեզնից էնքա՜ն հեռու է թվում։ Ինձ տրվեց էդ հնարավորությունը՝ յոթ օր ապրելու հենց էդ կյանքով։ Յոթ օր Արցախում բանակային կյանքով ապրելու հնարավորություն։ Յոթ օր՝ գրեթե չօգտվելու համացանցից (չհաշված մեր մասնագիտական դասերը)։ Յոթ օր՝ հաղթահարելու վախերն ու ֆոբիաները, ազատվելու կոմպլեքսներից ու կապրիզներից, ապրելու, խոսելու ու հաց ուտելու քեզ անծանոթ մարդկանց հետ, ովքեր մեկ օրից դառնալու էին ընտանիքդ։ Յոթ օր՝ երբեմն խմելու նույն բաժակից, շշից, մի կտոր շոկոլադը