7 օր Արցախում

Քսանմեկերորդ դարում ապրելով, փափուկ բազմոցին, տաք թեյը ձեռքիդ, համակարգիչը դիմացդ, բաց պատուհանի տակ, խաղաղ ու ապահով նստած՝ դժվար է, ավելի ճիշտ՝ գրեթե անհնար պատկերացնել, որ այնտեղ՝ քեզնից կիլոմետրեր հեռու, բաց դաշտերում կամ խիտ ծառերի մեջ, վրաններում, առանց համացանցի, տաք թեյի, առանց փափուկ բազմոցի մարդիկ կարող են ապրել։ Ու կարող են լինել մեզ պես։ Կարող են ապրել, կռվել, կռվել հանուն հայրենիքի կամ գոյության կամ ինչի համար կուզես։

Փափուկ բազմոցին նստած՝ դու ու ես դժվար հավատանք, թե մենք ի վիճակի ենք էդ կյանքով ապրել։ Դա մեզնից էնքա՜ն հեռու է թվում։


Ինձ տրվեց էդ հնարավորությունը՝ յոթ օր ապրելու հենց էդ կյանքով։ Յոթ օր Արցախում բանակային կյանքով ապրելու հնարավորություն։


Յոթ օր՝ գրեթե չօգտվելու համացանցից (չհաշված մեր մասնագիտական դասերը)։
Յոթ օր՝ հաղթահարելու վախերն ու ֆոբիաները, ազատվելու կոմպլեքսներից ու կապրիզներից, ապրելու, խոսելու ու հաց ուտելու քեզ անծանոթ մարդկանց հետ, ովքեր մեկ օրից դառնալու էին ընտանիքդ։

Յոթ օր՝ երբեմն խմելու նույն բաժակից, շշից, մի կտոր շոկոլադը տասը մասի բաժանելու ու ընկերներիդ հյուրասիրելու։ Քայլելու ձեռք ձեռքի տված, ահռելի բարձրության վրա, ոտքդ վտանգավոր քարերին դնելով։ Յոթ օր՝ լողանալու 5 րոպե, մյուս աղջիկների հետ։

Յոթ օր։


Երբ դու չես թելադրում քո կանոնները, երբ հետ ես մղում ամբիցիաներդ ու սովորում ես լսել, կատարել քեզ ասվածը, արթնանալ առավոտ 6-ին, հարդարել անկողինդ՝ ինչպես զինվորը, հագնվել ու պատրաստ շարվել՝ վազելու։

Արցախյան յոթ օրերն ահա էդպիսին էին։ Բայց էդ կարգ ու կանոնը, խիստ ռեժիմն ու հագեցած գրաֆիկը լի էին մշտապես ծիծաղով ու ժպիտով, երգով ու պարով, գիթառի գիշերային հնչյուններով ու անկեղծությամբ։

Առավոտները հաճախ էր պատահում, որ մեզ արթանցնում էր ոչ թե զարթուցիչը, այլ Արշակի ռոմանտիկ երգերը։ Դրան հաջորդում էր տագնապի ձայնը։ Ու էդ պահին ինչ անելու էլ լինեինք, թողնում էինք ու վազում շարահրապարակ։


Մենք Շուշիում էինք։ Ամեն առավոտ կազմ-պատրաստ շարք էինք կանգնում մեր ջոկերով, լսում հրամանատարների հրահանգներն ու ի գործ։
Հետո շարքերով երգելով գնում էինք դեպի ճաշարան։ Էդ ճամփան արդեն անգիր էինք արել՝ իր բոլոր անկյուններով, իսկ ճանապարհին հանդիպած մարդկանց տեսնելով ֆիքսում էինք դեմքերը, միմիկաները, բարևում, ժպտում։


Լյովը մեր IQ մակարդակի բարձրացումն էր ապահովում հետաքրքիր խաղերով, մեկ- մեկ դժվար հասկանալի հարցերով ։Դ

Երբ բոլորը երգում էին՝ <Խաչի մո՜տ, Խաչի մո՜տ>, պետք էր կռահել՝ Խաչիկն է կանչում :Դ

Հա, ես էնտեղ հաղթահարեցի բոլոր վախերս, բայց մի ուրիշ վախ ձեռք բերեցի. Դավիթի ջղայնացած խոսելը ։Դ Մի տեսակ վեր էի թռնում:

Աննաները բա՜՜՜... մե հրաշք :Դ Հա, իրականում երկու Աննա ունեինք անձնակազմում, երկուսն էլ անմահացնում էին մեզ ֆոտո ու տեսախցիկներով։ Համ էլ մշակույթի հոսքն էին ապահովում :)



100 ուսանողներով էինք։ Բայց ամեն ինչ էնքան համակարգված էր, որ ինձ ամեն անգամ թվում էր, թե մի քանի հոգով դուրս ենք եկել արշավի։ Եթե հանկարծ մեկնումեկս վատ էր զգում իրեն կամ ինչ-որ տեղը վնասում էր, բոլորը ձեռք էին մեկնում՝ սկսած անձնակազմից։ Ու զգում էինք մենք էդ հավասարությունը։ Էդ յոթ օրերի լավ ու հանգիստ՝ ըստ կանոնների անցնելու գրավականն էլ հենց էդ էր թերևս․ չկար վերև-ներքև, բարձր-ցածր վիճակ մասնակիցների ու կազմակերպիչների, հրամանատարների միջև։ Բոլոր կանոնների ու հրամանների հիմքում ընկերությունն էր։ Ու էնքան սահուն էր էդ անցումը, որ ոչ մի կողմն էլ չտուժեց։


Էն սկզբում Ամալիկի բարակ ջղայն ձայնն էլ էր վախեցնում, հետո անցավ ։Դ

Բայց էդ խստությունը շատ ճիշտ էր ու տեղին, որովհետև ես, օրինակ, սիրում եմ չենթարկվել ։Դ․ դա էլ է կապրիզ, որ էդ օրերին ուղղակի պետք էր մոռանալ։

Ես սովորում էի ոչ միայն էդ կյանքով ապրելու կանոններին, ոչ միայն զինվորի կյանքին, այլև տեսնում էի հրամանատարների աշխատանքը, գործելաոճն ու դրանից էլ սովորում։ Ես սովորում էի թիմով աշխատել, կրել մյուսների հետ պատասխանատվությունն ու չմտածել միայն իմ մասին։


Ես չորրորդ ջոկից էի։ Մե հրաշք ջոկ, որ էնպես էր ստացվում միշտ վերջինն էր ամեն տեղ ։Դ, բայց էդ կապ չունի, մի ուրիշ հավես ընկերություն ու կապ կար մեր ջոկի մեջ։
Վերջին օրն էր ամենից հետաքրքիրը՝ չքնելու ու խարույկի շուրջ նստելու գիշերը։ Չնայած մեծ մասը կեսից գնաց քնելու, բայց մյուսներս էդպես նստած էլ մնացինք։ Դե հաջորդ առավոտ էլ որոշեցինք էն շուտ քնածներին պատժել իբր ։Դ Երեխեքի մի մասի դեմքին էլ մածուկ քսեցինք, էլ բարձր երաժշտությամբ ու պարելով խանգարեցինք, հետո եկավ սպասված վենդետան ։Դ

Յոթ օր էր, բայց ասես յոթ ամիս լիներ։ Յոթ տարով մեծացանք :)


Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից