Posts

Showing posts from February, 2017

Ծխապատված...

Image
 Կխնդրեի կարդալ  այս  երգով... Հերթական ծխախոտի տուփը դատարկելով՝ վերջին հատիկն եմ հանգցնում սևակալած մոխրամանի մեջ: Կուլ եմ տալիս ծուխն ու փակում աչքերս: Հայտնվում եմ փարիզյան նեղ ու երկար փողոցում: Կողքովս մարդիկ են անցնում արագ-արագ, մտածելով ու խեթ-խեթ ինձ նայելով: Հագիս կարմիր զգեստը ոտքերիս տակն է ընկնում ու քիչ է մնում տապալվեմ գետնին: Բայց մի կերպ ինձ պահում եմ ու մոտենում բարձրահարկ ու արծաթագույն շենքին: Մտնում եմ երազներիս աշխատավայրը: Ինձ մարդիկ են մոտենում, ուղեկցում: Գնում եմ աշխատասենյակս, մխրճվում վերջին նորությունների մեջ:    Բացում եմ աչքերս. մոխրամանս է ոտքերիս տակ հայտնվել, ես էլ՝ մահճակալի: Ուշքի եմ գալիս, հայելին կողքից ինձ է հետևում ու քմծիծաղ տալիս: ...Ախ, հայելի, հայելի, ասա՝ ո՞վ է ամենից սիրունը,- հարցնում եմ նրան: Նա շարունակում է քմծիծաղ տալ: -Վերջ, փոխում եմ կյանքս: Ես ուզում եմ իրականության մեջ տեսնել երազներիս "ես"-ին, ով աշխատանքից հետո քայլում է փարիզյան փողոցներով, զանգում է ամուսնուն, ու միասին գնում են ճաշելու:  Գրողը տանի, սուրճը