Ծխապատված...

 Կխնդրեի կարդալ այս երգով...

Հերթական ծխախոտի տուփը դատարկելով՝ վերջին հատիկն եմ հանգցնում սևակալած մոխրամանի մեջ: Կուլ եմ տալիս ծուխն ու փակում աչքերս: Հայտնվում եմ փարիզյան նեղ ու երկար փողոցում: Կողքովս մարդիկ են անցնում արագ-արագ, մտածելով ու խեթ-խեթ ինձ նայելով: Հագիս կարմիր զգեստը ոտքերիս տակն է ընկնում ու քիչ է մնում տապալվեմ գետնին: Բայց մի կերպ ինձ պահում եմ ու մոտենում բարձրահարկ ու արծաթագույն շենքին: Մտնում եմ երազներիս աշխատավայրը: Ինձ մարդիկ են մոտենում, ուղեկցում: Գնում եմ աշխատասենյակս, մխրճվում վերջին նորությունների մեջ:
   Բացում եմ աչքերս. մոխրամանս է ոտքերիս տակ հայտնվել, ես էլ՝ մահճակալի: Ուշքի եմ գալիս, հայելին կողքից ինձ է հետևում ու քմծիծաղ տալիս:
...Ախ, հայելի, հայելի, ասա՝ ո՞վ է ամենից սիրունը,- հարցնում եմ նրան: Նա շարունակում է քմծիծաղ տալ:
-Վերջ, փոխում եմ կյանքս: Ես ուզում եմ իրականության մեջ տեսնել երազներիս "ես"-ին, ով աշխատանքից հետո քայլում է փարիզյան փողոցներով, զանգում է ամուսնուն, ու միասին գնում են ճաշելու:
 Գրողը տանի, սուրճը թափվեց: Ոչինչ, նա ինձ կների: Բացում եմ պահարանս, ընտրում դասական ոճի սև շալվար, սպիտակ վերնաշապիկ, 90-ականներին հատուկ սև կիսաբարձր կոշիկ, մազերս բարձր հավաքում,  կարմիր շրթներկով ներկում շուրթերս: Հայելին հուսադրող հայացքով նայում է վրաս: Ահա, փաստաթղթերս, ռեզյումեն, ամեն ինչ  վերցնում եմ ու թռնում:
...Հետ եմ գալիս չորս տուփ ծխախոտով, թրջված ու դեմքիս ջղային միմիկաներով: Դրսում ահավոր անձրև էր սկսվել, մինչև հասա կանգառ յոթ անգամ սայթաքել էի, ավտոբուսում էլ այնքան ինձ հրելով իջան-բարձրացան, որ ռեզյումեիցս "ռ" տառն էր մնացել: Հասա այն պահին, երբ գործատուն արդեն նստում էր մեքենան. նույնիսկ վրաս չնայեց: Ինքս ինձ հետ կռիվ անելով հազիվ տուն հասա:
  -Ախ, հայելի, հայելի, կա արդյոք ինձնից ավելի անհաջողակ մեկը?...
 <<Վերջ այլևս երբեք չեմ փորձի, միևնույն է ոչինչ դուրս չի գա ինձ նմանից>>,- մտածեցի ես ու մեխանիկորեն սեղմեցի հեռուստացույցի միացման կոճակը:
 <<Քիչ առաջ հորդառատ անձևրի պատճառով, մի երիտասարդ կին վազելով անցել է փողոցը ու վրաերթի ենթարկվել>>,- հաղորդեց ակնոցով ձյաձյան:
-Փառք Աստծո, դա ես չեմ եղել:
...
Ծխախոտը կլանում է կարմիր շրթներկս, ես` ծուխը, պատուհանից ներս թափանցող արևն էլ` ինձ...

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից