Posts

Showing posts from March, 2021

տափաստանի գայլ

Image
Ընկեր Աթանեսյանի դասերը շատ կարևոր էին, ինքը բացի մասնագիտական կարևոր թեմաներից մեզ սովորեցնում էր կյանքին լայն չռած աչքերով նայել, ռեալ, ոնց կա, ու չդրամատիզացնել ամեն զրթ ու փրթ։ Մենք մեր մեջ հրճվում էինք, թե քիչ մը 18+ են իր դասերն անցնում, բայց փաստորեն էդ ուղղակի կյանքն ինչպես որ էր... Բայց մեկ ա...կյանքը քո էմոցիոնալությունն էնքան ա քո դեմ օգտագործելու, մինչև ուղղակի անկախ քեզնից դադարես ամեն զրթիկից ներսում էմոցիաներիդ խառնել իրար.. քո աղջկական մեղմությունն էս տատանումներին չի դիմանում, քո զգայական դաշտն ամեն անգամ ճնշվելու ա արտաքին իմպուլսներից՝ ի հաշիվ այլոց լավ զգալու։ Բայց էդ որևէ մեկին հետաքրքիր չէ։ Դժվար ա լինել սկյուռ, երբ շուրջ բոլորը գայլեր են.. մենք վերանում ենք մատերիալիստական էս աշխարհում՝ ինքներս դառնալով մատերիա, մենք դադարում ենք զգալ, փոխարենը սկսում ենք հաշվել, մենք տեսնում ենք, բայց չենք նկատում... մենք սիրում ենք խնդալ, գոռալ, բայց երբեք չենք բացատրում...մենք հարցնում ենք, բայց իրականում մեզ հետաքրքիր չէ... մենք տափաստանի գայլեր ենք ու ավելի հաճախ մեր ես-

խ ա ղ

Image
դժվարություններն ուժեղացնում են քո թույլ կողմերը. դրա համար միշտ ցավում ա ամենախոցելի կողմդ էս խաղ ա, փոքրիկ, սովորի քիչ լացել կամ լացը պահի երեկոյան, երբ բոլոր մուննաթները կհավաքես գիրկդ ու կնստես երթուղային։ էս խաղ ա, որտեղ երբ խեղճանում ես, կուլ են տալիս.. բայց երբ չես խեղճանում, մտածում են հիստերիկ ես։ Բայց դե թքած, մի խորացի, մեկ ա, ոչ մեկն էլ չի խորանում. բոլորը կենտրոնացած են սեփական անձերի վրա։ Բոլորի համար կարևորն իրենք են, իրենց զգացածը, ունեցածը, հագածը...իրենցը, ոչ քոնը։ Էս խաղ ա, որտեղ բոլորն ունեն արդեն հաղթածի հոգեբանություն։ Դրա համար սովորաբար չեն էլ հաղթում։ Էստեղ հիերարխիան ոչ միայն քշած ավտոյով ու ըստ դրա՝ ճանապարհին զիջել-չզիջելով ա պայմանավորված, այլև մարդկային մտածողությամբ. հիերարխիան տիրում ա մեր մտածելակերպում։ Մենք դեռ մարդուն չճանաչած, նայում ենք իրեն ու որոշում լավն ու վատը՝ ըստ մեր ճաշակային սանդղակի։ Էս խաղ ա, որտեղ հաճախ շփումը հաշվարկային ա՝ նայած թե ով ես դու։ Ըստ դրա էլ հաճախ որոշվում ա դիմելաձևի ոճը կամ օրինակ ժպիտի առկայությունը, ձայնի տ

ռեալից

Image
Քո երազանքները չեն տեղավորվում էս իրականության մեջ։ Ստանդարտն իրենք են, բայց քեզ ասում են, թե դու փոքր ես ու իրանց "տառապանքը փորձ ունի"։  Ամեն ինչ սիրուն փաթեթավորված սուտ ա։ Մարդիկ ամեն օր խաբՎում են՝ իրենք իսկ չհասկանալով դա։ Rec ու դու ժպտադեմ պատմում ես քեզ լսողներին, թե ինչքան սիրուն ու պուպուշ ես դու, թե ինչքան կարևոր ա օրինակ լինել բարի։ Stop ու քո ժպտադեմ ու հանդուրժող հայացքը դառնում ա անտարբեր ու ինքնագոհ։ Քայլում ես չնկատելով կողքիններիդ, չբարևելով։ Անիմաստ գլուխ ես կոտրում, մեկ ա կարգավիճակդ նույնն ա մնալու, բարձրանալու տեղ չունես՝ ասում են քեզ։ Մեկ ա քեզ չեն բարևելու, եթե իրենց պետք չես։ ...Բոլոր դռների տեղը գիտես, բայց չգիտես՝ ոնց թակես, որ բացեն։ Անիմաստ ա՝ ասում են կողքից։ Անտարբեր են։ Ժամանակ չունեն։ Զբաղված են։  Քեզ մի ճղի, մեկ ա՝ երեկոն գալու ա ու դու երթուղայինին սպասելով մրսես։ Քայլես մութ փողոցներով, տեսնես բացված դռներ, որոնք քո համար չէին։