տափաստանի գայլ


Ընկեր Աթանեսյանի դասերը շատ կարևոր էին, ինքը բացի մասնագիտական կարևոր թեմաներից մեզ սովորեցնում էր կյանքին լայն չռած աչքերով նայել, ռեալ, ոնց կա, ու չդրամատիզացնել ամեն զրթ ու փրթ։ Մենք մեր մեջ հրճվում էինք, թե քիչ մը 18+ են իր դասերն անցնում, բայց փաստորեն էդ ուղղակի կյանքն ինչպես որ էր...


Բայց մեկ ա...կյանքը քո էմոցիոնալությունն էնքան ա քո դեմ օգտագործելու, մինչև ուղղակի անկախ քեզնից դադարես ամեն զրթիկից ներսում էմոցիաներիդ խառնել իրար..

քո աղջկական մեղմությունն էս տատանումներին չի դիմանում, քո զգայական դաշտն ամեն անգամ ճնշվելու ա արտաքին իմպուլսներից՝ ի հաշիվ այլոց լավ զգալու։ Բայց էդ որևէ մեկին հետաքրքիր չէ։

Դժվար ա լինել սկյուռ, երբ շուրջ բոլորը գայլեր են.. մենք վերանում ենք մատերիալիստական էս աշխարհում՝ ինքներս դառնալով մատերիա, մենք դադարում ենք զգալ, փոխարենը սկսում ենք հաշվել, մենք տեսնում ենք, բայց չենք նկատում... մենք սիրում ենք խնդալ, գոռալ, բայց երբեք չենք բացատրում...մենք հարցնում ենք, բայց իրականում մեզ հետաքրքիր չէ... մենք տափաստանի գայլեր ենք ու ավելի հաճախ մեր ես-երը ընդունակ են մեր նմաններին բոլոր մակարդակներով ոչնչացնել...

Հետաքրքիր ա՝ ինչ կասեր էս մասին ընկեր Աթանեսյանը։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից