Posts

Showing posts from February, 2018

Լոսթ քնեքշըն before sunrise

Image
    Քո կյանքի պիկին հասնելու համար պետք ա հաղթահարես նախապիկյան ձանձրույթը, հետո գաղափարախեղդ լինես ու զգաս անզորության ծանրությունը:  Պիտի էներգիադ ներսից հոշոտի քեզ, սիրես էն մտքերը, որոնք գլխումդ ծնվում են, երբ դու պառկած նայում ես առաստաղին, ու երբ Նեմրայի երգի քնեքշընները մոտդ գաղափարական խանգարում են առաջացնում: Ու երբ սիրեցիր իրենց, ելք փնտրես, ճեղքես ճանապարհ` իրենց շոշափելի դարձնելու: Գնաս, դռներ թակես, ու էդ դռներն անպայման պիտի շրխկացնեն վրադ` շատ ուժեղ: Էնքան ուժեղ, որ էդ ձայնից սիրտդ ցավա, որ լացես, որ ուզես հրաժարվել էդ գաղափարներից, որ վախենաս դրանցից:  Բայց շարունակես քայլել` մաքրելով ճամփաները, մաշելով ժամանակդ ու կոշիկներդ, ու ծամածռելով դեմքդ:  Պետք ա անկումն զգաս, քո ազատ անկումը, որ հետո վերևներում, պիկին հասնելուց հետո, բարձրությունից գլուխդ չպտտվի:  Սիրիր անկումներդ. ասում են դրանք մոտիվացիա են: Իսկ մոտիվացիան կյանք ա, սեր ա, լույս ա:  Իսկ երբ հորդ անձրևներից հետո տան հոսանքն հանկարծ անջատվում ա, ներքին մոտիվացիան ա, որ լուսավորում ա քեզ:

Նույն քաղաքում տարբեր կյանքեր

Image
Կարելի ա սիրուն ապրել։ Միևնույն քաղաքում կարելի ա ապրել հազարավոր իրարից տարբեր կյանքերով։ Կարելի ա քնել գիշերվա հազարին՝ տքնաջան աշխատելով, ավարտելով հոդվածի վերջին տողերը։ Կարելի ա քնել գիշերվա հազարին՝ փաբերում ծխելով, ռեստորաններում քեֆ անելով, զուտ քայլելով, մաքուր օդ շնչելով։ Կարելի ա, ամեն ինչ էլ կարելի ա՝ նայած թե մեզնից ամեն մեկն ինչ ա  ընտրում։  Իսկ դու երբևէ փորձե՞լ ես ապրել երկու տարբեր կյանքերով։ Զգացե՞լ ես, որ յուրաքանչյուր կյանքում դու ուրիշ ձև ես մտածում, ուրիշ են քո մտահոգությունները։ Սովորաբար մարդիկ հենց այդպես էլ անում են։ Իրոք, մեր կյանքը բաժանված ա հազարավոր կտորների․ մի օր մեզ տալիս ենք դասերին ու գործերին, անգամ հաց չենք ուտում, որ օրվա գործերը ավարտին հասցնենք, իսկ երբեմն էլ հոգնում ենք պարտավորեցնող աշխատանքներից ու ուիքենդներին մեզ նվիրում հանգստին, դուրս ենք գալիս փողոց, քայլում, հանդիպում ընկերներին, սրճարանները մեզ կողքից աչքով են տալիս, իսկ մենք․․․ապրում ենք։ Պարզապես։ Ապրում։ Ու դա էնքան հաճելի է, երբ քաղաքի կենտրոնը անկուշտի պես «գրավում ես» ընկերնե