Լոսթ քնեքշըն before sunrise

Պիտի էներգիադ ներսից հոշոտի քեզ, սիրես էն մտքերը, որոնք գլխումդ ծնվում են, երբ դու պառկած նայում ես առաստաղին, ու երբ Նեմրայի երգի քնեքշընները մոտդ գաղափարական խանգարում են առաջացնում:
Ու երբ սիրեցիր իրենց, ելք փնտրես, ճեղքես ճանապարհ` իրենց շոշափելի դարձնելու: Գնաս, դռներ թակես, ու էդ դռներն անպայման պիտի շրխկացնեն վրադ` շատ ուժեղ: Էնքան ուժեղ, որ էդ ձայնից սիրտդ ցավա, որ լացես, որ ուզես հրաժարվել էդ գաղափարներից, որ վախենաս դրանցից:
Բայց շարունակես քայլել` մաքրելով ճամփաները, մաշելով ժամանակդ ու կոշիկներդ, ու ծամածռելով դեմքդ:
Պետք ա անկումն զգաս, քո ազատ անկումը, որ հետո վերևներում, պիկին հասնելուց հետո, բարձրությունից գլուխդ չպտտվի:
Սիրիր անկումներդ. ասում են դրանք մոտիվացիա են:
Իսկ մոտիվացիան կյանք ա, սեր ա, լույս ա:
Իսկ երբ հորդ անձրևներից հետո տան հոսանքն հանկարծ անջատվում ա, ներքին մոտիվացիան ա, որ լուսավորում ա քեզ:
Կյանքիդ պիկին հասնելու ճամփաներին լույսերը հաճախ են գնալու. ամեն դեպքում ներսումդ ճրագը վառ պահի)))
Comments
Post a Comment