Posts

Showing posts from April, 2021

չղջիկներիդ տուն ուղարկի

Image
գիշերվա մութը ծանրանում ա մեկ-մեկ, երբ վեր ես թռնում էն մտքից, որ բոլոր սիրուն մտքերի հեղինակները գնացել են, ու  վերջին խոսակցությունների ժամանակ  որևէ մեկի մտքով չի անցել, որ դրանք վերջինն են լինելու հիմարաբար ամեն անգամ մտածել ես, թե ամեն ինչ դեռ նոր ա սկսվում, միամտությունդ գուցե փորձես բոլորից թաքցնել, բայց ինքդ քեզնից դժվար ստացվի. գնում են, նշանակում ա իրենց կյանքում ամեն ինչ լավա, էլ ականջ պետք չի, ասելու բան չունեն, իսկ դու ունե՞ս՝ թքած գիշերվա մթության մեջ չղջիկի պես հարցերի պատասխան փնտրելը ոչնչի չի բերի, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները կարծես թե բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի բարձրաձայնում դա, սոլիդարության թե ավելի շուտ "ներքին քաղաքականության" հարց ա ... լրագրող ես, պետք ա իմանաս, սիրելիս )  երբեք անորոշությունից չվախենալը միշտ դրան ա հանգեցրել  պարզ ա չէ՞, որ երբ հավես չկա, ցանկացած պատճառ կհորինեն, դու էլ ես էդ արվեստին փայլուն տիրապետում կարևորների ու հետաքրքիրների միջև վերջում միշտ կարևորն են ընտրում.  հետաքրքիրը ժամանակի ընթացքում դառնում ա անհետաքրքիր