Posts

Showing posts from July, 2019

Եսիմ, է

Image
Որոշեցի քաղաքի անտանելի շոգից հանկարծակի ու միանգամից փախչել։ Ինչ-որ բանից փախչելու միտքը միշտ ինձ հետ է։ Չգիտես ինչի միշտ թվում է, թե ուրիշ տեղ գնալով ուրիշ կլինեն նաև մտքերս, գործողություններս, սովորություններս։ Բայց չէ։ Ես մի տեսակ հանդուրժող եմ դարձել շրջապատի բացասական էներգիայի ու ֆշշացող հայացքների հանդեպ։ Երևի դրանից էլ ներսումս ներդաշնակությունը խաթարվում է, շոգն էլ մի կողմից։ Համեստություն չէ, այլ երևի պարզապես մտածում եմ, որ չարժե ուշադրություն դարձնել մանրուքների վրա։ Դրանք փոքրիկ բարիերներ են, որ պետք ա հաղթահարես միշտ։ Ու լուռ։ Անտանելի ա դառնում էդ լռությունը։ Չեմ սիրում լուռ մարդկանց։ Չեմ սիրում լուռ մտքեր։ Լուռ երազանք։ Լուռ սեր։ Չեմ սիրում։ Հա երբեմն պետք ա ուղղակի վեր կենալ ու գնալ հեռու էդ աղմուկից, իրար գզվրտող ու երթուղայինում գոռգռացող կանանցից, ծխող վարորդներից, հերթը խախտող ու անհանդուրժող մարդկանցից, իրենց երևակայող, տնօրենի հետ սուտի քփություն անող ենթականերից...ուղղակի պետք ա վեր կենալ ու գնալ՝ թեկուզ մի քանի օրով, ինքդ քո մեջ պարփակվելու, հայել

Շուշվա աշխարհում

Image
Մարդկանց ճանաչելու լավագույն ձևն օրերն իրար հետ անցկացնելն ու հաց կիսելն է, նույն շշից ջուր խմելն ու միասին երկար քայլելն է։ Մրսելն ու մի ծածկոցով տաքանալն է, միասին երգելն ու ծիծաղելն է։ Ինքդ քեզ մարտահրավեր նետելու, վախերդ ու կոմպլեքսներդ հաղթահարելու լավագույն ձևն էլ ուսապարկդ վերցնելն ու ինչ-որ ուղղությամբ գնալն է։ Զարմանալի ու երբեք չբացահայտվող Շուշվա աշխարհում ուսանողական ռազմական բանակումը տվեց մեզ էդպիսի հնարավորություն։ Յոթ օր Շուշվա ձորերում ու անտառներում քայլելով, առավոտյան շուտ արթնանալով ու ֆիզիկական վարժություններ անելով՝ մենք սովորեցինք հարմարվել։ Հարմարվել միջավայրին, սուղ պայմաններին, մարդկանց բնավորություններին, ինքներս մեզ։ Ու հարմարեցրինք բնությանը մեզ, ընտելացանք ու ընտելացրինք ծառերին, հողին, խոտերին, կրակին։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնեց կոփել մեզ նաև ներսից, դարձնել ավելի պինդ ու ուժեղ։ Յոթ օրում զինվոր չես դառնա, բայց էդ օրերն օգնեցին մեզ ֆիզիկապես ու հոգեպես ավելի մոտ լինելու զինվորին։ Ինձ թվում էր, թե էդ օրերի մեր օրակարգով՝ զորամասեր այ