Posts

Showing posts from July, 2020

արևահարված մտքեր

Image
Արևից վառվել եմ…ու դրանից ցավում ա ոչ միայն մարմինս, այլև մտքերս…արևահարվել են մտքերս, համոզմունքներս, ձգտումներս…հավատ էլ չի մնացել…երեկ շփվում էի քրոջս հետ, ով ինձնից տասը տարով փոքր ա, ու հասկանում էի, թե ես արդեն ինչքան սահմանափակ եմ մտածում իր հետ համեմատած ու ինչքան վախկոտ եմ դարձել… ես վախենում եմ արդեն ամեն մի ստից քայլ անելուց, իսկ ինքը՝ չէ: Ու հիշեցի, որ մի քանի տարի առաջ ես էլ չէի վախենում, ես պատրաստ էի ոտքով Երևանից գնալ Հայաստանի հեռավոր գյուղեր.. ես պատրաստ էի գիշերը ցրտին քայլել փողոցով, անգամ՝ մենակ...ես պատրաստ էի անծանոթ մարդկանց հավատալ, իրենց անկեղծությանն ու ազնվությանը…հիմա պատրաստ չեմ երևի վախենում եմ, վախենում եմ ցանկացած պահին սխալ դուրս գալուց, իսկ քույրս, որ ինձնից տասը տարով փոքր ա, չի վախենում…ու ամենալավն էդ ա, որ չես վախենում…որ մտքերդ ու գործողություններդ սահմանափակված չեն անհասկանալի վախերով:   Ու ես հասկացել եմ, թե ինչի էին էս ամիսներն իմ վրա շատ վատ ազդում. երբ տանն էինք…ոչ թե որովհետև տանը գտնվելն էր դժվար, այլ ավելի շատ որովհետև ես սկսել էի ինձ ա