արևահարված մտքեր


Արևից վառվել եմ…ու դրանից ցավում ա ոչ միայն մարմինս, այլև մտքերս…արևահարվել են մտքերս, համոզմունքներս, ձգտումներս…հավատ էլ չի մնացել…երեկ շփվում էի քրոջս հետ, ով ինձնից տասը տարով փոքր ա, ու հասկանում էի, թե ես արդեն ինչքան սահմանափակ եմ մտածում իր հետ համեմատած ու ինչքան վախկոտ եմ դարձել… ես վախենում եմ արդեն ամեն մի ստից քայլ անելուց, իսկ ինքը՝ չէ: Ու հիշեցի, որ մի քանի տարի առաջ ես էլ չէի վախենում, ես պատրաստ էի ոտքով Երևանից գնալ Հայաստանի հեռավոր գյուղեր.. ես պատրաստ էի գիշերը ցրտին քայլել փողոցով, անգամ՝ մենակ...ես պատրաստ էի անծանոթ մարդկանց հավատալ, իրենց անկեղծությանն ու ազնվությանը…հիմա պատրաստ չեմ երևի վախենում եմ, վախենում եմ ցանկացած պահին սխալ դուրս գալուց, իսկ քույրս, որ ինձնից տասը տարով փոքր ա, չի վախենում…ու ամենալավն էդ ա, որ չես վախենում…որ մտքերդ ու գործողություններդ սահմանափակված չեն անհասկանալի վախերով:

 Ու ես հասկացել եմ, թե ինչի էին էս ամիսներն իմ վրա շատ վատ ազդում. երբ տանն էինք…ոչ թե որովհետև տանը գտնվելն էր դժվար, այլ ավելի շատ որովհետև ես սկսել էի ինձ ավելի լավ ճանաչել, ես սկսել էի լսել իմ ներսի ձայնին, որն ինձ պատմում էր, թե ինչքան եմ ես փոխվել, փակվել՝ իմ առաջ ու մարդկանց առաջ: Ես փակվել եմ ու էդ ինձ խանգարում ա… որովհետև էդ խորթ ա իմ բնությանը:

Արևից վառվել եմ … ու դրանից ցավում են մարմինս, մտքերս, ես…


Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից