տողերս արտագաղթել են


Տողերս արտագաղթել են ինձնից, թողել են ինձ մենակ իմ նոր որոնումներում... ես չգիտեմ ուր փնտրեմ նրանց, որտեղից հավաքեմ բառերը ու միացնեմ իրար, որտեղ գտնեմ պակասող տառերը, ինչպես կետադրեմ...

էն ներսիս փոքրիկ աղջկան էլի գրկել եմ ու մնացել էդ որոնումների միջօրեում։ ինձնից օտարացել են տողերս, ինձ հարազատ դարձած տողերն էլ իմը չեն։

իմ ներսում անընդհատ շենքեր են կառուցվում ու փլվում, բթացրել ա էդ պրոցեսը, ես չսիրեցի էս խաղը։
կյանքը կասկածել ա տալիս էն հավատամքիդ, որին էդքան կուռ վստահում ես. հանկարծ արթնանում ես ու սկսում հեռանալ սեփական համոզմունքներիցդ։ ..կերպարներին, որոնց կերտել ես քո մտքերում էդքան սիրուն ու իդեալական, իրական կյանքում օտար են քեզ։ թող, բաց թող։ դուք իրար պետք չեք։ գրկի էմոցիաներդ ու փայփայի իրենց։

էս գարունն ուշանում ա, ցուրտ ա, իսկ ես չեմ սիրում ցուրտը, ինձ տար, փրկիր ինձ իմ տողերի փլատակներից, որոնք արդեն ատելի են։ հենց գարունը գա, ես նոր շենք կկառուցեմ իմ ներսում ու ծաղիկներ կաճեցնեմ պատուհանագոգին։ ամեն օր կխնամեմ իրենց, արևին կտամ, ջուր կտամ... հենց որ գարունը գա 

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

Մեծատառով. նոր տողից