Posts

Showing posts from October, 2021

պահմտոցի խաղացող խաղաղությունը

Image
ես երկար փնտրեցի խաղաղությունս։ իրեն փնտրեցի փողոցներում, մայթերի նստարաններին, երթուղայինում, մարդկանց մեջ, եկեղեցիներում, խանութներում, անհասկանալի մարդկանց հետ չատերում, սրճարաններում ...բայց ոչ մի տեղ չգտա։ իմ խաղաղությունն ինձ հետ պահմտոցի էր խաղում ու ես դարձել էի արկածախնդիր մի աղջնակ, որ փորձում էր իր ներսի դևերի հետ հաշտության եզրեր գտնել օտարների հետ ընկերություն անելով։ Չգտավ։ հոգնեց կինոյի դերերից, որոնք չէին հավակնում օսկար ստանալ։ հոգնեց սեփական ուղեղի պատրանքներից, որոնք ասեղի պես ծակում էին իր մարմինը։ մարդիկ, որոնք ոչ մի հակում չունեին իր կյանքում մնալու, բայց ինքը իրենց ապրեցնում էր պատառ-պատառ խոսակցություններն ու հանդիպումները կարկատելով։ խաղաղությունն իրենից հեռանում էր ամեն կարկատանքի պատռվելուն զուգահեռ։ վերնաշապիկի արդուկած թևքերի հետ էր կռիվ տալիս, թեյի բաժակի, դատարկ մոխրամանի, օդում չերևացող ծխի ... որովհետև խաղաղությունը չկար, որ արդուկած թևքերը ճմրթվեին, թեյի բաժակը լցվեր, մոխրամանը ծխոտվեր, իսկ ծուխը օդ բարձրանար։ իմ երազներում ես գրկել եմ խաղաղությունս