Մեծատառով. նոր տողից

 


էս բլոգն էնքան սառն ա դարձել ինձթվում ա՝ էնինչ էստեղ գրել եմիմ մասին չի ու իմ հետ կապ չունի… ես էնքան եմ հեռվացել էս բլոգի աղջկանիցամեն ինչ փոխվել ա։ բայց էսօր ուզում եմ էստեղ գրելորովհետեւ բոլոր էմոցիաների մասին սկսել եմ գրել էստեղ ու երեւի պետք ա նաեւ ավարտել էստեղ։

էմոցիաներին ի վերջո մենք ենք կառավարումլինիթե չէզարգանա թե չէմեռնի թե չէ։ ու երեւի պետք ա նաեւ հասկանալ որքանով են դրանք քեզ օգնումկամ կարող ա արդեն դադարել են օգնել։ կարող ա դրանք քո մեջ ինչ-որ բան դեպի լավը դարձնելու համար էինդարձրինայդքանը։ պետք ա թողնել իրենց ազատոր գնանքեզ մոտ խեղդվում ենաղջիկ ։


պետք ա սովորես վերջակետ դնել բոլոր էն պահերիներբ ուզում ես ստորակետելորովհետեւ նոր տողից սկսելու համար պետք ա մեծատառով սկսելիսկ մեծատառ գրում են վերջակետից հետո։ 


Վերջակետ։ 

Գրում եմ մեծատառովնոր տողից։



Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են