Դանայան տակառ

 

Դու զգացել ե՞ս ինչ ծանր ու բարդ ա գիտակցելը, որ անվերջ ջուր ես լցնում տարայի մեջ, որը հատակ չունի ու միշտ նույն հիմար հավատով սպասում, որ էդ տարան ի վերջո կլցվի.. զգացե՞լ ես՝ ինչ քամող ա ինքդ քեզ խաբելու, ինքդ քեզ հիմարացված զգալու պրոցեսը, որը չի դադարում, սեզոնային անձրեւների պես թափվում ա գլխիդ, որից ոչ հովանում ես, ոչ մաքրվում, հակառակը, ինչքան կեղտ ու փոշի կա գալիս լցվում ա վրադ… 


Փչացել ա, ինչ-որ բան ներսումդ փչացել ա, կամ ծերանում ես, փոքրիկս, չգիտեմ քեզ ոնց օգնեմ, ոնց բուժեմ, 

Միակ լավ բանն էն ա, որ հասկացել ես երեւի, որ չեն օգնում ոչ ընկերուհիների հետ երկար խոսակցությունները, ոչ մոտիվացիոն գրքերը, ոչ լայֆ քոուչների դատարկ մտքերը, որոնք միշտ հակասում են իրենց սեփական կյանքի որակին. խոսում են հաջողությունից, երբ իրենք իսկ դեռ չեն ճաշակել էդ մեծ ու անտեր հաջողության համը..


Դու արդեն գիտես, որ էդ սեզոններին պետք ա քեզ հանգիստ թողնես, ավելին ասեմ՝ բանի տեղ չդնես ինքդ քեզ, լացես, ոռնաս, հաց ուտես, գժի պես պարես, երգես բարձր՝ անգամ եթե հարեւանդ զզվել ա ձայնիցդ ու երգացանկիցդ..

Դու արդեն գիտես՝ ոնց ա լինում, երբ քեզ ուզում են համոզել, որ բավարար լավը չես, որպեսզի ստորադասվես իրենց անկատարությանը,, դու գիտես՝ ոնց ա պետք էդ իրավիճակներում գոյատեւել, բայց շարունակում ես ջուր լցնել էդ անհատակ տարայի մեջ.. ձեռքերդ հոգնել են, էլ ուժ չունես, բայց դեռ չես գտել այլընտրանքը. ոչ կարող ես տարան փոխել, ոչ էլ գործողություններիդ հերթականությունը.. 


Մի օր էլ նկատում ես, որ քանի որ տարան անհատակ էր, ինքդ հայտնվել ես քո իսկ ստեղծած ծովի մեջ ու մի կարգին լողալ էլ չգիտես, ոչ էլ ափ ես գտնում, որ հասնես. Սարգասյան ծովի պես. անափ ես, տարայի պես դատարկ ու անհատակ. ու հիշում ես գործողություններիդ ոսկե պլանը սեզոնային անձրեւնե…ըըը, մակընթացությունների ժամանակ. ոչինչ չանել, բանի տեղ չդնել, որովհետեւ 


միշտ

ամեն

ինչ

անցնում

ա

սա

էլ

կանցնի  

երեւի  

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից