Նույն քաղաքում տարբեր կյանքեր

Կարելի ա սիրուն ապրել։ Միևնույն քաղաքում կարելի ա ապրել հազարավոր իրարից տարբեր կյանքերով։ Կարելի ա քնել գիշերվա հազարին՝ տքնաջան աշխատելով, ավարտելով հոդվածի վերջին տողերը։ Կարելի ա քնել գիշերվա հազարին՝ փաբերում ծխելով, ռեստորաններում քեֆ անելով, զուտ քայլելով, մաքուր օդ շնչելով։ Կարելի ա, ամեն ինչ էլ կարելի ա՝ նայած թե մեզնից ամեն մեկն ինչ ա  ընտրում։ 
Իսկ դու երբևէ փորձե՞լ ես ապրել երկու տարբեր կյանքերով։ Զգացե՞լ ես, որ յուրաքանչյուր կյանքում դու ուրիշ ձև ես մտածում, ուրիշ են քո մտահոգությունները։ Սովորաբար մարդիկ հենց այդպես էլ անում են։ Իրոք, մեր կյանքը բաժանված ա հազարավոր կտորների․ մի օր մեզ տալիս ենք դասերին ու գործերին, անգամ հաց չենք ուտում, որ օրվա գործերը ավարտին հասցնենք, իսկ երբեմն էլ հոգնում ենք պարտավորեցնող աշխատանքներից ու ուիքենդներին մեզ նվիրում հանգստին, դուրս ենք գալիս փողոց, քայլում, հանդիպում ընկերներին, սրճարանները մեզ կողքից աչքով են տալիս, իսկ մենք․․․ապրում ենք։ Պարզապես։ Ապրում։ Ու դա էնքան հաճելի է, երբ քաղաքի կենտրոնը անկուշտի պես «գրավում ես» ընկերներիդ հետ միասին, երբ Սարյանի փողոցը մտքով դարձնում ես քո սեփականությունը, իսկ սրճարանների մարդկանց՝ իբրև հյուրերի, նայում ես ու ժպտում։ Երբ փայտե դռներից ներս լսվող J Balvin-ի երգի հնչյունները հասնում են ականջիդ։ Դու տեղափոխվում ես մի ուրիշ կյանք։ Էդ կյանքն էլ ապրում ես իրականին զուգահեռ, քո մտքում։ Ու ներսիդ «ես»-երը սկսում են կռիվ տալ, թե ով է ավելի լավ ապրում, ով է երջանիկ։ Իսկ իրականում երկուսն էլ դժբախտ են, որովհետև մեկը գոյություն չունի, իսկ մյուսն էլ ներկան թողած վազում է անգոյի հետևից։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից