ռեալից

Քո երազանքները չեն տեղավորվում էս իրականության մեջ։ Ստանդարտն իրենք են, բայց քեզ ասում են, թե դու փոքր ես ու իրանց "տառապանքը փորձ ունի"։ 

Ամեն ինչ սիրուն փաթեթավորված սուտ ա։ Մարդիկ ամեն օր խաբՎում են՝ իրենք իսկ չհասկանալով դա։ Rec ու դու ժպտադեմ պատմում ես քեզ լսողներին, թե ինչքան սիրուն ու պուպուշ ես դու, թե ինչքան կարևոր ա օրինակ լինել բարի։ Stop ու քո ժպտադեմ ու հանդուրժող հայացքը դառնում ա անտարբեր ու ինքնագոհ։ Քայլում ես չնկատելով կողքիններիդ, չբարևելով։

Անիմաստ գլուխ ես կոտրում, մեկ ա կարգավիճակդ նույնն ա մնալու, բարձրանալու տեղ չունես՝ ասում են քեզ։

Մեկ ա քեզ չեն բարևելու, եթե իրենց պետք չես։

...Բոլոր դռների տեղը գիտես, բայց չգիտես՝ ոնց թակես, որ բացեն։ Անիմաստ ա՝ ասում են կողքից։ Անտարբեր են։ Ժամանակ չունեն։ Զբաղված են։ 

Քեզ մի ճղի, մեկ ա՝ երեկոն գալու ա ու դու երթուղայինին սպասելով մրսես։ Քայլես մութ փողոցներով, տեսնես բացված դռներ, որոնք քո համար չէին։ 



Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից