խ ա ղ


դժվարություններն ուժեղացնում են քո թույլ կողմերը. դրա համար միշտ ցավում ա ամենախոցելի կողմդ

էս խաղ ա, փոքրիկ, սովորի քիչ լացել կամ լացը պահի երեկոյան, երբ բոլոր մուննաթները կհավաքես գիրկդ ու կնստես երթուղային։

էս խաղ ա, որտեղ երբ խեղճանում ես, կուլ են տալիս.. բայց երբ չես խեղճանում, մտածում են հիստերիկ ես։

Բայց դե թքած, մի խորացի, մեկ ա, ոչ մեկն էլ չի խորանում. բոլորը կենտրոնացած են սեփական անձերի վրա։ Բոլորի համար կարևորն իրենք են, իրենց զգացածը, ունեցածը, հագածը...իրենցը, ոչ քոնը։

Էս խաղ ա, որտեղ բոլորն ունեն արդեն հաղթածի հոգեբանություն։
Դրա համար սովորաբար չեն էլ հաղթում։ Էստեղ հիերարխիան ոչ միայն քշած ավտոյով ու ըստ դրա՝ ճանապարհին զիջել-չզիջելով ա պայմանավորված, այլև մարդկային մտածողությամբ. հիերարխիան տիրում ա մեր մտածելակերպում։

Մենք դեռ մարդուն չճանաչած, նայում ենք իրեն ու որոշում լավն ու վատը՝ ըստ մեր ճաշակային սանդղակի։

Էս խաղ ա, որտեղ հաճախ շփումը հաշվարկային ա՝ նայած թե ով ես դու։ Ըստ դրա էլ հաճախ որոշվում ա դիմելաձևի ոճը կամ օրինակ ժպիտի առկայությունը, ձայնի տոնայնությունը։

Էս խաղ ա. եթե չես մտնում խաղի մեջ, դուրս ես մնում պայքարից։ 

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից