պատմություն խմբագրից


Մոտ երկու տարի առաջ մի կայքում էի աշխատում, ամեն անգամ ժողովների վերջում խմբագիրս՝ Մարտին Հուրիխանյանը, հետաքրքիր պատմություններ էր պատմում՝ ուսուցողական ու հումորներով համեմված։ 

Չեմ հիշում՝ մի օր ինչից էինք շա՜տ երկար խոսում, ասեց. "եթե էս երկրից մի օր բոլորս գնալու լինենք, ես կլինեմ վերջին լույսն հանգցնողը..."

էդ խոսքն էնքան տպավորվեց, որ տարբեր առիթներով միշտ հիշում էի, միշտ մտքիս էր ու երկար մտածում էի դրա մասին։ Էսօր էլի հիշեցի։

Հիմա, երբ շատերն են խոսում հնարավոր մեծ արտագաղթից 

(դե գոնե թե իմ ընկերների, ծանոթների մեջ շատ-շատերն են էդ մտահաղացման մասին բարձրաձայնել)

ես ուզում եմ հիշատակել իմ խմբագրի՝ պարոն Հուրիխանյանի էդ ասածը. եթե էս երկրից մի օր ստիպված լինենք բոլորս գնալ, ես կլինեմ վերջին լույսն հանգցնողը ...

ու սա հեչ պաթետիկ ու ռոմանտիկ միտք չէ, ոչ էլ ծայրահեղ ազգայնական եմ... երբեք չեմ էլ ունեցել երկրից ընդմիշտ գնալու, դրսում ապրելու միտք...միշտ ընկերներիս հետ բանավիճում էինք էդ թեմայով...ես ասում էի, որ ուզում եմ ամբողջ աշխարհով ճամփորդել, բայց մեկ ա՝ էլի հետ եմ գալու

հիմա, երբ կարծես թե "հարմար" պահ ա, որ կարող ա արդարացնել գնալու միտքը, ես էլի էն մտքին եմ, որ պետք ա մնալ։ 

Իհարկե, քավ լիցի, գնացողների դեմ ոչ մի բան չունեմ...յուրաքանչյուրն իր անձնական պատճառներն ունի ու էդ յուրաքանչյուրի ընտրությունն ա։

Բայց ես կապրեմ Հայաստանում, որ իմ երեխաներն էլ էստեղ ծնվեն... որովհետև ես պարտք ունեմ, պարտք ունեմ բոլոր էդ տղեքի առաջ, ովքեր կռվել են և ովքեր դեռ սահմանին են... ու էդ պարտքը երբեք չեմ կարողանա մինչև վերջ տալ, էդ չմարող պարտք ա՝ ընդմիշտ սիրելու ու ծաղկեցնելու իմ ու քո երկիրը։

եկեք իրական հայրենիքը պակաս չսիրենք պատմական հայրենիքից ։)

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից