դուք ինձ օտար եք, ես ինձ՝ սիրելի

 


ես ձեզ բոլորիդ բաց եմ թողել ու վերջապես գտել ինձ, սկսել եմ ճանաչել իմ մութ կողմերը, գրկել եմ իմ թուլություններն ու բացասական գծերը

ես բոլորիդ բաց եմ թողել, գնացեք, շնչեք ազատ, ես ինձ եմ գտել, ինքնաճանաչման էս պրոցեսը դաժան ա, որովհետև մեկ-մեկ մղկտացնում ա սեփական թուլությունները գիտակցելը

երեկոներին կարելի ա երբեմն մի կում ռոմ խմել, ասում են՝ ձևը տենց ա

էս քաղաքում ամեն ինչ պսևդո մասնիկով ա սկսվում, չնայած ինչի մենակ քաղաքում. համատարած ա

մեր բարևները, ոնցեսները, ժպիտներն ու անգամ առաջարկված օրենքի նախագծերը...ամեն ինչ պսևդո ա , մենք էլ։ Մենք կտրվել ենք բնությունից, մարդկայինը ծալել դրել գրպանում... դուք բոլորդ, մենք բոլորս պահի մարդիկ ենք. պահն եկավ սիրում ենք իրար, պահն եկավ ատում, մեկ այլ պահի փողոց փակում ու հաջորդին՝ իրար ժխտում։ Մենք հակասությունների կծիկ ենք։ Ու ինձ դուր չի գալիս էդ կծիկի մի մասնիկը լինելը։

Ես ձեզ բոլորիդ բաց եմ թողել ու գտել ինձ. դուք ինձ օտար եք, ես ինձ՝ սիրելի։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից