վճարի, որ բարևեն


ոչինչ չմնաց

փնտրելու, սպասելու ոչինչ չմնաց
սիրելու ոչինչ չմնաց
կյանքը վազում ա ու ինձ էլ քարշ տալիս իր հետևից
ես չեմ հասցնում
ես պարտվում եմ, բոլոր ռաունդները պարտվում եմ... ամբիցիաներս են մեծ, թե էս իրականությունն ա նեղ ու կարծրատիպային, բայց ես չեմ գտնում ոչինչ, փնտրելու էլ բան չմնաց...

ամենաշատը ատել եմ մեխանիկական ապրելը, բայց քիչ-քիչ ես էլ եմ դրան գալիս

չեմ ուզում տենց, ինձ խաղի էս կանոնները հեչ դուր չեն գալիս, ես իմն եմ ուզում գծել։ Դուք տեղ չեք տալիս, մեզ տեղ չկա, պետք ա մագլցել ու վերցնել էն, ինչ ուզում ես։ ոչ մեկ էդ ձրի չի տա քեզ։ ոչ սեր, ոչ փառք, ոչ էլ ձրի լիմոնադ։ Ոչ մի բան ձրի չի, ոչ էլ անգամ բարևը։ Հիմա դա էլ ա փողով։ Վճարի ու քեզ ոնց հարկն ա կբարևեն, վճարի ու դեմքիդ կժպտան։ Վճարի, որ քեզ լավ վերաբերվեն։ Կողքով անցնելիս քեզ նկատեն։ Դու պետք ա էդ ամեն ինչի համար "վճարես"։

Բալիկ ջան, դու դեռ շատ անփորձ ես գայլերի հետ որսի դուրս գալու համար, քեզ հոշոտում են։ Դու ինքդ պետք ա դառնաս գայլ։ Որովհետև ոնց մի անգամ ընկեր Աթանեսյանն էր գրել, մարդը մարդուն գայլ ա։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից