կինոյի մեջ

 


քո կյանքում ազատությունն էնքան շատ ա, որ դու չգիտես ինչ անել դրա հետ, դու զզվել ես իրան քո հետ քարշ տալուց

երբ կինոյի միակ աղջիկը դու ես, շուրջը բոլորն ուզում են կինոյի տղա լինել. կինոն պրծավ, ու կինոյի տղեն հոգնեց տպավորություն գործելուց, հավաքվեց ու գնաց տուն

քո կինոն դու ես ու քո կանգառները, դու սովորել ես վերջում թքել բոլոր անավարտությունների վրա ու էդպես էլ անում ես

գրկի ազատությունդ, սիրի իրան, որովհետև էդ էն թանկն ա, որ միշտ քո հետ ա, բոլոր թույլիկները չեն կարողանում դիմանալ ու հեռանում են դեռ չեկած, վախենում են,

Իսկ դու ուժեղ ես, ուժեղների կողքին միայն ավելի ուժեղը.
ուժեղների հետ դժվար ա, թույլերը վախենում են, թքած

քեզ դուր ա գալիս լինել փոքրի դերում, որովհետև տենց հեշտ ա, տենց հետաքրքիր ա

թույլերը գնում են. դեռ չեկած

Իսկ դու մնում ես քո կանգառներում՝ գրկած քո ազատությունը, սերը, ինքդ քեզ։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից