կարող ա գտնե՞նք

հույսերդ էլի մնացին ճամփաներին, կանգառներում, լեռներում, փողոցներում.

էս տողերը գրելու համար ամեն անգամ ներքին պրոբլեմ ես փնտրում, կապում դրանք մարդկանց հետ, ովքեր քո հետ կապ չունեն, դու ապրում ես իրանց հետ, զրուցում, ճաշում, ընթրում. էդ ամենը քո գլխում ա, իրանք քո կյանքում չկան 

ինձ թթվածին ա պետք, էս կրակներում չեմ ուզում վառվել, արդեն ցավոտ ա, օգնի ինձ

...դադարի հարազատ հոգիներ տեսնել նրանց մեջ, որոնք հանգամանքների բերումով են պատահել քեզ, դու էնքան միամիտ ես, բալիկ ջան ) քեզ պետք ա մեծանալ

իսկ ո՞նց են մեծանում, ես չգիտեմ

քեզ պետք ա ծաղիկներ նվիրեն, ընկերաբար սիրեն, ընկերաբար լինեն, լռեն, լսեն, բայց ամեն ինչ էնքան պրիմիտիվ ա, դառը, վախվորած հայացքներ, հաշվարկված բառեր, մտքեր, կաղապարներ, էնքան պրատակոլային են բոլոր շփումները, անգամ հասարակ, մարդկային զրույցները... զզվում ես

հույսերդ մի տուր քամիներին. իրանք կույր են, խուլ

դու փշրվում ես, քեզ պետք ա գրկեն, բայց ուժեղներ չկան, համարձակներն անցած դարում էին

երբեք չզգացին պահը, երբեք չկարևորեցին

ինձ մի բաժակ թեյ տուր՝ տաք, առանց շաքար ու արի գնանք անձրևի տակ քայլենք, հանենք կոշիկներն ու ոտաբոբիկ վազենք. մեկ-մեկ կարելի ա խախտել բոլոր կանոնները, թքել ամեն ինչի վրա ու ապրել. իրանք էդ անել չեն կարողանում, իրանց խեղդում ա վախը. ապրելու

արի գնանք փնտրելու հույսերը, որ մնացին ճամփաներին, կանգառներում, լեռներում, փողոցներում. տարբեր ուղղությունների վրա

կարող ա գտնե՞նք

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից