ադրենալին


ադրենալին ու արագություն
փակի աչքերդ ու զգա
կտրուկ վայրէջքները ցավոտ են, բայց հանուն վերելքի արժե դիմանալ և վայրէջքներին
մենակ թե նորից զգաս, որ կյանքը երակներիդ մեջ ա հոսում, երակներովդ ու երակներիցդ

գլուխդ պտտվում ա էդ արագությունից, բայց քեզ մեկա, թող քեզ, ներքին կոմպլեքսներիդ ուղարկի գրողի ծոցը, որովհետև իրանք քեզ խանգարում են ապրել

վայրկյանի մեջ ա կյանքը, բռնի պահը պինդ, գրկի իրան

անընդհատ ուժեղ լինելուց հոգնում ես, բայց առանց դրա էլ անպաշտպան ես,
դու չգիտես ոնց մարդկանց քեզ մոտ պահես, իրանք գնում են, միշտ են գնում

դու մնա

առանց նախապայմանների, հարցերի ու պատասխանների, որպես հարազատ հոգի, որպես ընկեր, որ վախերս ու դողերս անցնեն

ես քեզ կվերադարձնեմ քո չգտած կամ կորցրած, մոռացած ու հնացած ողջ փնտրածդ

դու եղիր, հենց էնպես, ուղղակի

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից