ոչնչի մասին

 


քեզ չեն հավատում, որովհետև դու միջին վիճակագրական մեկն ես, ում նման շատերն են էկել ու գնացել,

դու աստղ չես. քեզ չեն հավատում

իզուր մի փորձի՝ ասում են, պարտվելու ես. վերմակը պետք ա ոտքերի չափով քաշել

դու մտածում ես, որ էն ինչ կարծում էիր քոնն ա ու դու ես, իրականում քոնը չի։ Դու խակ ես, ինչ ծիծաղելի ա.. 

հավատդ էլ ա սուտ, սպասումդ, ամեն ինչ սուտ ա, որովհետև քո ու մնացածի ճշմարտությունները տարբեր են։

դուք տարբեր եք, քո ու աշխարհի օրենքները, որոնցով մարդիկ առաջ են գնում, տարբեր բաների մասին են։ քեզ չեն հավատում։ ոչ ոք։ քեզ։ չի։ հավատում։ քեզնից հեռանում ա ցանկացած բան, որը սկսում ա քեզ ձգել, դու սուտ ես՝ լցված դատարկ հավատով ու միամիտ լավատեսությամբ։ մարդիկ, բոլորը, ամեն ինչ խաղում են քո հետ։ խաղում են քո բարակ նյարդերի ու միամիտ հավատի վրա։ դրանք թելեր են, որ մի օր էլ չեն կապկպվելու։ երևի էդ մի օրը վաղուց ա էկել, ուղղակի դու չես զգացել կամ քեզ ցավոտ ա էդ զգալ։ Թերթի, փակի էդ խզբզած երազանքների էջերդ, դրանք ոչ մեկի պետք չեն։ դու ոչ մի բանի մասին ես, հույսերդ ոչ մի բանի մասին են։ 

երբ կա ստանդարտը, որով ապրել ու ապրում են բոլորը, ստանդարտից դուրսը դառնում ա խնդալու ու վախեցնող։ դառնում ա միջին վիճակագրական։ ինչ ծիծաղելի ես դու, որ էդքան միամիտ են անգամ սպասումներդ։ 

Իսկ քեզ ինչ-որ մեկը հակառա՞կն էր խոստացել։ Չէ, բալիկ ջան, մի ծիծաղեցրու։ Գնա քնի, որ առավոտն էլի անհայտության շորերիդ մեջ հայտնի խաղաս։ Մի բան, որը քո մասին չի։ Չունես դա, մնացած ինչ-որ ունես, կարևոր չեն, դրանք երկրորդական են, դրանք երբեք չեն նկատում։ Ու հետո ժամանակ չկա ոչ մի բանից ինչ-որ բան ստեղծել, հատկապես, երբ ֆաստ ֆուդը լիքն ա. ոչ միայն խանութներում, այլև ամեն ուր. անդեմ ու անդիմագիծ թվերի տեսքով, որոնք մարդուն կշիռ են տալիս, ոչնչից դարձնում ամեն ինչ։ 

Գրկի լացերդ, գրկի հիասթափություններդ, մենակություններդ. դրանք միշտ քոնն են

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից