Ծխի մեջ կորած բառեր


Ցանկացած տեսակի պայքարում կարևորն ի վերջո մարդիկ են, ոչ թե գաղափարը։ Որովհետև մենք պայքարում ենք մարդկանց, ոչ թե գաղափարի համար, մենք պայքարում ենք իրար փրկելու, իրար գրկելու, իրար նորից ժպտալու համար։ Որովհետև առանց իրար, չի լինի ոչ էլ էդ գաղափարը, որովհետև էդ գաղափարը ծնվել ա մարդկանցից, իրար հետ խոսելուց, շփվելուց, իրար հետ աշխատելուց, որովհետև միայն մարդն ա, որ մարդուն ստիպում ա ոտքը հետ դնելու փոխարեն առաջ դնել, կուլ տալ մի ավելորդ արցունքը, դիմանալ ծխախոտի ծխին, քողարկել մի ավելորդ նյարդային շարժումն ու հավատալ դիմացինին՝ հավատալ տալով քեզ։ Որովհետև դուք իրարով եք ուժեղ, որովհետև դուք իրար հետ պատ եք դառնում, ու էլ ոչ ոք էդ պատը չի կարողանում քանդել, մինչև ձեզնից մեկնումեկը չորոշի դա ինքն անել։

Ու կյանքի լաբիրինթաշատ փողոցներով քայլելիս մեզ երբեմն թուլացնում են անշնորհակալ ու անզգույշ արված քայլերը։ Ու երբեմն ավելորդ են դառնում բառերը պահը փրկելու համար, որովհետև էդ բառերն էնքան իմաստազուրկ են, որովհետև առավել խոսուն է լռությունը, մթի մեջ վառված լույսերն ու օդ բարձրացող ծուխը։ Որովհետև կողքից մարդիկ խլում են քո պայքարը, որ իրենք պայքարեն, որ իրենք իրար փրկեն ու իրար գրկեն։

Որովհետև մարդիկ էգոիստ են՝ պայքարի մեջ էլ, սիրո մեջ էլ, ապրելու մեջ էլ։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից