լարախաղացի նման


ինձ էս սովորականությունը չի հերիքում, ինչի ա, որ բոլորը հաշտ են դրա հետ, իսկ ես ամեն օր կռիվ եմ տալիս, ես էս մոլորակից չեմ, ձեր մոլորակից չեմ, ինձ էս առօրյա վիճակներում չեմ սիրում, ինձ սիրում եմ, երբ քայլում եմ բարակ թելերի վրայով լարախաղացի նման, իսկ լարախաղացները սովորական չեն, իրանց մեջ մի բան կա, որ չկա ուրիշ ոչ մեկի մեջ:

ես անընդհատ թելեր եմ փնտրում, բարակ թելեր, որ քայլեմ, թռնեմ դրանց վրայով, որ թևերս հագենան բարձրությունները զգալու անհագ ծարավից, էս անհրապույր ցածրություններից արդեն զզվել եմ։

չգիտեմ էս ինչ մոլուցք ա, որ էկել կպել ա ինձ, բայց ինքն արդեն դարձել ա իմ ինքնության մի մասը, ես վազում եմ իրա հետևից, չեմ կանգնում. հետագիծը մի քիչ պարզ չի, բայց թքաաա՜ծ, ես կգտնեմ, ես հաստատ կգտնեմ, թևերս էլ չեն դիմանում, ուզում են բացվել, պետք ա կերակրել էն փոքրիկ աղջկան, ով իր պատուհանից նայում էր դուրս ու մտածում, որ էդ աշխարհի գույներին մի օր իր սեփական երանգներն ա ավելացնելու:

էս տողերը, որ գրում եմ, էնքան վեր են ձեր սովորականություններից, էնքան հեռու են ձեր առօրյա բամբասանքներից, անկապ հումորներից, որոնցով մի երկու քրչոտ դիվիդենտ եք հավաքում ինչ-որ մարդկանց կողքին նստելով: իմ ներսի գայլերը կռվում են ձեր դեմ, իսկ թութակները խնդում, բաաաա՜րձր, շատ բարձր: ես տուն եմ ուղարկել փոքրիկ էմոցիոնալ աղջկան, դուռը կողպել վրան ու արգելել դուրս գալ, հիմա մեջս գայլեր են, ուսերիս՝ արծիվներ, որոնք նայում են մարդկային սովորականությանը, որ էդքան կոմֆորտ ա բոլորին: էս կլավիատուրան արդեն չի ենթարկվում իմ բառերին ու մտքերին, իրան անսովոր ա էս ամենը, իրանք սովոր են տեսնել կարճ, դասական, ռամկեքի մեջ ու բոլորին հասկանալի բառեր, տառեր, մտքեր
...
կառնավալը սկսվեց, հիմա պետք ա հագնել դեկոլտե սև երկար զգեստ, հայացքը՝ վեր, մարմինը՝ ուղիղ...ու գնալ պարելու, պարելու բոլոր էն պարերը, որոնք պարելիս մարմնիդ ամեն խաղը զգում ես... դրանք ադրենալին են տալիս, շոյում մազերդ ու գրկում սև երկար զգեստ հագած քեզ։

...ինչպես լարախաղաց, որ էնքա՜ն նուրբ ու թեթև ա քայլում էդ բարակ ու չերևացող լարի վրայով, ասես հոգուդ հետ խաղա։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից