իմ ես-երը

ներքին խաղաղությունս էկել գտել եմ, չգիտեմ որ պահից կամ ինչի ու չնայած արտաքին տագնապներին՝ ներսս խաղաղ ա, ներսիս աղջնակը գամակին պառկած քամուց օրորվում ա 

ծննդյան մոմերը փչելուց էլ երկար չեմ մտածում, թե ինչի մասին ա երազանքս, ինձ գտել եմ, իմ եսի հետ սկսել եմ ընկերություն անել, ինձ բարիշացրել եմ իմ հետ

ներսիս ժուռնալիստին քնացրել եմ, որ էլ հարցեր չտա, պատասխաններ չփնտրի գոնե մինչև էս շոգերն անցնի, թող խաղաղվեմ, թող լինի ինքնազրույց հարցազրույցների փոխարեն 

ճմրթված վերնաշապիկների ու արդուկած ուղեղների հետ կռիվ անելուց հոգնել եմ, թողել եմ քամին խառնի մազերս, ինձ 

հմուտ թռիչքներին պատրաստվելուց կտրվում ես գետնից, մարդկանցից, անիմաստ սպասումներից, ինքնահավան չսերերից 

կյանքը խենթության, քամու ու երաժշտության մասին ա 

կյանքը քո մասին ա, քո մեջ ա կյանքը, երակներիդ, աչքերիդ, սրտիդ 

իսկ կյանքի հետ պետք ա հաշտ լինել, պետք ա գրկել կյանքը ու մնալ գրկած

ու թող սլաքները պտտվեն, երկրագունդը պտտվի, մարդիկ ծիծաղեն, լացեն, գոռան, բամբասեն, սպասեն, մոռանան, հիշեն, գան, գնան. կապ չունի. դու գրկել ես կյանքը, կյանքը հենց դու ես, քո մեջ ա, ապրի

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից